Ուկրաինական բանակը պետք է լքի Դոնբասի տարածքը, սա կարևոր պայման է. Պեսկով
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը Աբու Դաբիում անվտանգության հարցերով եռակողմ բանակցություններից առաջ հայտարարել է, որ Մոսկվայի հայտնի դիրքորոշումն այն է, որ ուկրաինական բանակը պետք է լքի Դոնբասի ամբողջ տարածքը:
«Հայտնի է, որ Ռուսաստանի դիրքորոշումն այն է, որ Ուկրաինան և ուկրաինական զինված ուժերը պետք է դուրս գան Դոնբասի տարածքից, նրանք պետք է դուրս բերվեն այնտեղից։ Սա շատ կարևոր պայման է», - ասել է Պեսկովը։
Ռուսաստանը հայտարարել է, որ այսօր Աբու Դաբիում անվտանգության հարցերով բանակցություններ...
