Դատարանի բակից բերման ենթարկված երեք քաղաքացիներն ազատ են արձակվել
Երեկ երեկոյան դատարանի բակից բերման ենթարկված երեք քաղաքացու վերաբերյալ կազմվել է արձանագրություն, հետո նրանց ազատ են արձակել: Այս մասին «Ազատությանը» փոխանցեց Ներքին գործերի նախարարության խոսնակը:
Սամվել Կարապետյանի երեք աջակիցներին ՆԳՆ ոստիկանության տարածքային ստորաբաժանում էին տեղափոխել Հակակոռուպցիոն դատարանի բակից, երբ դատարանը քննում էր գործարարի տնային կալանքը մեկ ամսով երկարաձգելու մասին Քննչական կոմիտեի միջնորդությունը:
