Հստակ ուզում եմ մի քանի կետերով նշել. մենք ասում ենք, որ խաղաղության համաձայնագիրը Ադրբեջանի նախագահի կողմից ստորագրվելու դեպքում մենք եւս պատրաստ ենք ստորագրելու: Մենք ասում ենք, որ TRIPP-ը մեզ համար խաղաղություն ապահովող փաստաթուղթն է՝ այս իրավիճակում եւ գործնական խաղաղություն ապահովելու փաստաթուղթը: Մյուսը՝ մենք ասում ենք, որ շարունակելու ենք այն տեղից, որտեղ բոլոր հարթակներում կանգնելու է այս իշխանության քաղաքականությունը, ոչ թե հայտարարում ենք, որ սկսելու ենք մեր զրոյական կետից, ինչպես ինքն էր ասում ժամանակին ու դրա համար էլ ձախողումները բերեց: