Добавить новость
ru24.net
World News
Март
2026
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28
29
30
31

Իրանում հրթիռակոծությունների հետևանքով հայ է զոհվել. Կիլիկիո կաթողիկոսություն. «Ազատություն»

0

Իրանի Սպահան քաղաքում հրթիռակոծությունների հետևանքով ազգությամբ հայ քաղաքացի է զոհվել՝ Սիմոնյան ազգանունով, հայտնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը՝ հղում անելով Թեհրանից ստացված տեղեկությանը:Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:

Նշվում է, որ Արամ Ա կաթողիկոսը կապի մեջ է պատերազմական իրավիճակում գտնվող երկրների թեմերի պատասխանատուների հետ:

Թեհրանի թեմից Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսին տեղեկացրել են, որ վերջին օրերին Թեհրանն ու Սպահանը ենթարկվում են սաստիկ հրթիռակոծությունների:

Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը շուրջ տասն օր առաջ ասել էր, որ փորձում են կապի մեջ լինել Իրանի տարբեր հատվածներում բնակվող հայերի հետ, սակայն միշտ չէ, որ դա ստացվում է:

Նա հավելել էր, որ մարդիկ հիմնականում մնում են տներում՝ խուսափելով հրթիռներից և այլ հարվածներից:

Իրանում ինտերնետ կապի հասանելիության խնդրի մասին հաղորդվել է պատերազմի սկզբից ի վեր:

Սինանյանն ասել էր նաև, որ հայերի շրջանում երկու հոգու թեթև վիրավորվելու մասին տեղեկություններ են եղել, սակայն դրանք պաշտոնապես չեն հաստատվել:

ԱՄՆ-ի ու Իսրայելի հարձակումներն Իրանի դեմ շարունակվում են: Թեհրանն էլ, իր հերթին, թիրախավորում է Իսրայելը և Մերձավոր Արևելքի երկրները, որտեղ տեղակայված են ԱՄՆ ռազմաբազաներ:

The post Իրանում հրթիռակոծությունների հետևանքով հայ է զոհվել. Կիլիկիո կաթողիկոսություն. «Ազատություն» first appeared on MediaLab Newsroom-Laboratory.




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса