Добавить новость
ru24.net
World News
Апрель
2026
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

18-ամյա Մինասյանի կալանքը ոչ միայն իրավական, այլև արժեքային հարցեր է առաջացնում. իրավապաշտպան

0

Իրավապաշտպան, «Արդարության նոր մշակույթ» ՀԿ համահիմնադիր Զառա Հովհաննիսյանը գրել է.

«Այսօրվա դատարանի որոշումը՝ 18-ամյա Դավիթ Մինասյանին 2 ամսով կալանավորելու մասին, ոչ միայն իրավական, այլև արժեքային լուրջ հարցեր է առաջացնում։

Խոսքը դեռահասից նոր դուրս եկած երիտասարդի մասին է, որի կյանքում այս փուլը որոշիչ նշանակություն ունի՝ կրթություն, ինքնահաստատում, առողջության պահպանում։ Կալանքը նման դեպքերում պետք է լինի ծայրահեղ միջոց, ոչ թե առաջին արձագանք։ Մինչդեռ այստեղ ակնհայտորեն անտեսվել են համաչափության, անհատական մոտեցման և երեխայի լավագույն շահի սկզբունքները։

Բանտային կյանքը 18-ամյա երիտասարդի համար ոչ թե <<դաստիարակիչ միջոց>> է, այլ լուրջ ռիսկ՝ հոգեբանական տրավմայի, սոցիալական մեկուսացման և ապագայի խեղման առումով։ Նման որոշումները կարող են կոտրել ճակատագրեր՝ առանց դրա իրական անհրաժեշտության։

Այո՛, բռնությունը անընդունելի է՝ անկախ նրանից, թե ով է այն գործադրում, որն, ի դեպ, նաև պետք է հիմնավոր ապացուցվի։ Բայց նույնքան անընդունելի է պետության կողմից անհամաչափ և ոչ համարժեք արձագանքը, հատկապես երբ խոսքը երիտասարդների մասին է։ Պետք է հստակ տարանջատել էմոցիոնալ, իրավիճակային արձագանքը և կանխամտածված, կազմակերպված գործողությունները։ Առանց այդ տարբերակման՝ արդարադատությունը վերածվում է պատժիչ մեխանիզմի։

Այս գործը կրկին առիթ է բարձրաձայնելու կալանքը որպես գործիք կիրառելու հարցը, հատկապես երիտասարդների նկատմամբ։ Արդարադատությունը պետք է լինի ոչ թե պատժիչ, այլ հավասարակշռված, մարդակենտրոն և իրավունքահեն։

Այս համատեքստում անհնար է չանդրադառնալ դատավոր Մնացական Մարտիրոսյանի կերպարին, որի նախագահությամբ բավարարեց քննչականի կողմից կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը։ Նա տարիներ շարունակ հայտնի է որպես ընդդիմադիրներին դատող դատավոր՝ անկախ նրանից, թե տվյալ պահին ովքեր են իշխանավորները։ Այս շարունակականությունը ոչ թե վստահություն է ներշնչում դատական համակարգի նկատմամբ, այլ հակառակը՝ խորացնում է հանրային անվստահությունը և արդարադատության ընտրովի կիրառումը»։

The post 18-ամյա Մինասյանի կալանքը ոչ միայն իրավական, այլև արժեքային հարցեր է առաջացնում. իրավապաշտպան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса