Добавить новость
ru24.net
World News
Апрель
2026
1 2 3 4 5 6 7 8 9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

«Մենք ինչ-որ սառույցի կտոր չենք, մենք հպարտ ժողովուրդ ենք». Գրենլանդիայի վարչապետ

0

Գրենլանդիայի վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենը հայտարարել է, որ ինքը ներկայացնում է հպարտ մի ազգ, որը ձգտում է պահպանել համաշխարհային կարգը՝ հակադարձելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին մեկնաբանություններին Արկտիկական կղզու վերաբերյալ։

Թրամփը իր դժգոհությունն էր արտահայտել ՆԱՏՕ-ի նկատմամբ, երբ Իրանի պատերազմի շուրջ հարաբերությունները հասել էին ճգնաժամային կետի՝ նշելով, որ դաշինքը չի եղել այնտեղ, երբ անհրաժեշտ էր, և որ ինքը դեռ հիշում է Գրենլանդիան՝ անվանելով այն «մեծ, վատ կառավարվող սառույցի կտոր»:

«Մենք ինչ-որ սառույցի կտոր չենք։ Մենք 57,000 բնակչություն ունեցող հպարտ ժողովուրդ ենք, որը ամեն օր աշխատում է որպես պատասխանատու քաղաքացիներ՝ լիակատար հարգանքով բոլոր մեր դաշնակիցների նկատմամբ», - ասել է Գրենլանդիայի վարչապետը՝ ընդգծելով, որ իրենց համար կարևոր է պահպանել այն համաշխարհային համայնքը, որը կառուցվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, որտեղ կա հարգանք միջազգային իրավունքի հանդեպ։

«Այս ամենը հիմա ենթարկվում է մարտահրավերի, և կարծում եմ՝ բոլոր դաշնակիցները պետք է միասին կանգնեն՝ փորձելով դրանք պահպանել։ Հուսով եմ՝ դա տեղի կունենա»,- հավելել է Յենս-Ֆրեդերիկ Նիլսենը։

ՆԱՏՕ-ի դաշնակիցները արդեն այս տարվա սկզբին փորձում էին լուծումներ գտնել դաշինքը պահպանելու համար, երբ Դոնալդ Թրամփը կրկին առաջ քաշեց Դանիայից Գրենլանդիան վերցնելու իր նախաձեռնությունը, որը ևս ՆԱՏՕ-ի անդամ է։




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса