Փաշինյանը եզրափակիչ ելույթը նվիրեց «նախկիններին», պնդեց՝ անցողիկ շեմը չպետք է հաղթահարեն
Խորհրդարանում կառավարության 2021-2026 թթ-ի ծրագրի անցած տարվա կատարողականի քննարկումից հետո իր եզրափակիչ ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց՝ նախկին-ներկա բանավեճը հաղթահարելու մի տարբերակ կա. «Դրա համար 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում «Ուժեղ Հայաստանը», «Հայաստան» դաշինքն ու ԲՀԿ-ն պետք է անցողիկ շեմը չհաղթահարեն:
«Էն քաղաքական ուժերը, որոնք հանդես են գալիս ժողովրդին անվանելով «ժեխ», «շուն-շանգյալ», «բոշա»...այսինքն՝ իրենք մարտահրավեր են նետում, որ իրենց ձայն տվող մարդը...
