Добавить новость
ru24.net
World News
Май
2026
1 2 3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

«Ամերիկացի զինվորների ներկայությունը Եվրոպայում մեր և ԱՄՆ-ի շահերից է բխում». Գերմանիայի պաշտպանության նախարար

0

Եվրոպացիները պետք է ավելի մեծ պատասխանատվություն ստանձնեն իրենց անվտանգության համար, այս մասին այսօր հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը՝ ի պատասխան Գերմանիայից 5000 զինծառայողներին դուրս բերելու ԱՄՆ-ի ծրագրի վերաբերյալ հայտարարության։

«Գերմանիան այս առումով ճիշտ ուղու վրա է»,- ասել է Պիստորիուսը՝ մատնանշելով Բունդեսվերի զինված ուժերի ընդլայնումը, սարքավորումների ավելի մեծ և արագ ձեռքբերումը և ենթակառուցվածքների կառուցումը։

Պենտագոնը նախօրեին հայտարարեց, որ ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի դաշնակից Գերմանիայից դուրս կբերի 5000 զինծառայողի։

Պիստորիուսը Գերմանիայում տեղակայված ԱՄՆ զորքերի ներկայիս թիվը գնահատել է «գրեթե 40,000»:

Վաշինգտոնի կողմից պաշտպանական ծախսերի վերաբերյալ կոշտ քննադատությունից հետո՝ ՆԱՏՕ-ի եվրոպական անդամները, այդ թվում՝ Գերմանիան, խոստացել են ավելի մեծ պատասխանատվություն ստանձնել իրենց սեփական պաշտպանության համար:

Սակայն սուղ բյուջեի և ռազմական կարողությունների հսկայական բացերի պայմաններում տարիներ կպահանջվեն սեփական անվտանգության կարիքները բավարարելու համար, գրում է Reuters-ը:

«Ամերիկացի զինվորների ներկայությունը Եվրոպայում, և հատկապես Գերմանիայում, մեր և Միացյալ Նահանգների շահերից է բխում», - ասել է Պիստորիուսը։

Այնուամենայնիվ, «կանխատեսելի էր, որ ԱՄՆ-ն զորքերը դուրս կբերի Եվրոպայից, այդ թվում՝ Գերմանիայից», - Գերմանիայի պաշտպանության նախարարը:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса