«Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը և «Սերբիագազի» դիտորդ խորհրդի նախագահ Ալեքսանդր Վուլինը քննարկել են Սերբիա ռուսական գազի հետագա մատակարարումների հնարավորությունը, հայտնել են ռուսական ընկերության մամուլի ծառայությունից։ 2026 թվականի սկզբից կողմերը մի քանի անգամ երկարաձգել են մատակարարումների մասին համաձայնագիրը։ Վերջին անգամ պայմանավորվածությունները թարմացվել են սեպտեմբերին՝ համաձայնեցնելով արտոնյալ պայմաններով մատակարարումների շարունակումը մինչև դեկտեմբերի 31-ը, հաղորդում է «Коммерсантъ»-ը։ Ավելի վաղ՝ չորեքշաբթի, Վուլինը հանդիպել է Ռուսաստանի արտգործնախարար...