Բոլորիս համար սա չափազանց մեծ կորուստ է, որովհետև մենք ցավոք կորցրեցինք մեր պայքարի ընկերոջը, վերջին անգամ Արսենի հետ ես ևս մասնակցում էի Ստեփանավանում քարոզարշավի, բոլորը պատկառանքով էին խոսում Արսեն Գևորգյանի մասին, իրապես ինքը այս տարածաշրջանում մեծ հեղինակություն, վաստակ, հարգանք ունեցող երիտասարդ էր, որը պայքարում էր Ստեփանավանի բարեկեցության համար։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 13–ին, լրագրողների հետ զրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Յոլյանը՝ անդրադառնալով «Նուբարաշեն» ՔԿՀ–ում Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանի» կողմից առաջադրված համայնքապետի...