Գերմանիայի արդյունաբերության ոլորտի խոշորագույն արհմիությունը՝ IG Metall-ը, մեկօրյա գործադուլ է սկսել մետաղագործական և էլեկտրատեխնիկական ոլորտների համար կոլեկտիվ աշխատանքային պայմանագրի շուրջ բանակցություններում ստեղծված փակուղու ֆոնին, հայտնում է dpa-ն։ Բողոքի ակցիաներն առանձին ձեռնարկություններում մեկնարկել են հինգշաբթի, իսկ ուրբաթ դրանց պետք է միանան տասնյակ խոշոր ընկերություններ։ Նախատեսվում են նաև հանրահավաքներ։ Արհմիության ղեկավարության տվյալներով՝ գործադուլի կոչ է արվել Գերմանիայի ամբողջ տարածքում մի քանի հարյուր ձեռնարկությունների աշխատակիցների։...