Добавить новость
ru24.net
World News in Armenian
Сентябрь
2017
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21 22 23 24 25 26 27 28 29 30

Թրամփի՝ Սերժ Սարգսյանին ուղղված ուղերձից հասկացվում է, որ ուշադրություն է դարձվելու ՌԴ-ի դաշնակից Հայաստանի ռազմաքաղաքական քայլերին. Էդուարդ Աբրահամյան

0

Մեծ Բրիտանիայի Լեսթերի համալսարանի հետախուզության, անվտանգության ու ռազմավարության բաժնի գիտաշխատող, վաշինգթոնյան Կենտրոնական Ասիայի և Կովկասի ինստիտուտի տարածաշրջանային անվտանգության հարցերով անկախ փորձագետ Էդուարդ Աբրահամյանի կարծիքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սերժ Սարգսյանին Հայաստանի Հանրապետության անկախության առթիվ ուղղված ուղերձը գրողը խորապես տիրապետում է այսօրվա Հայաստանում տիրող ներքին և արտաքին քաղաքական իրավիճակին և զարգացումներին։

Նա Tert.am-ի հետ զրույցում նկատեց, որ ՆԱՏՕ-ի  գլխավորած զորավարժությանը Հայաստանի մասնակցության մասին հակիրճ ուղերձի մեջ նշելը պատահական չէր: «Համոզված եմ, եթե Հայաստանը մասնակցեր նաև երկրորդ՝ ԱՄՆ-ի գլխավորած զորավարժությանը, ապա դա նույնպես այս ուղերձում տեղ կգտներ»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Հայաստանի Անկախության տոնի առթիվ նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը: Շնորհավորական ուղերձում, մասնավորապես նշված է․ «Մենք ձգտում ենք ընդլայնել մեր երկրների համար երկուստեք շահավետ առևտրային ու ներդրումային կապերը: Մենք նաև բարձր ենք գնահատում Հայաստանի մասնակցություն միջազգային խաղաղապահ գործողություններին և ՆԱՏՕ-ի ու այլ բազմազգ վարժանքներին, մասնավորապես այս տարվա ամռանը տեղի ունեցած «Ազնիվ գործընկեր» վարժանքին, որը գլխավորում էր ամերիկյան կողմը»:

Էդուարդ Աբրահամյանի խոսքով՝ ռազմաքաղաքական հարաբերությունների զարգացումը Հայաստանի հետ Թրամփի աշխատակազմը տեսնում և կարևորում է ոչ միայն երկկողմ, այլ առաջին հերթին բազմակողմ՝ ՆԱՏՕ-ի բազմաբնույթ պլատֆորմների շրջանակներում։

«Ուստի, պատահական չէ Հայաստանի դաշինքի կողմից ԱՄՆ առաջնորդությամբ իրականացվող բազմազգ զորավարժություններին մասնակցելու շեշտը»,- ասաց նա:

Ըստ նրա՝  դա նշանակում է, որ Արևելյան Եվրոպայում ռազմաքաղաքական զարգացումների ֆոնին ավելի մեծ ուշադրություն է դարձվելու Ռուսաստանի ֆորմալ դաշնակից Հայաստանի ռազմաքաղաքական քայլերին։

Դոնալդ Թրամփը Սերժ Սարգսյանին ուղղված ուղերձում անդրադարձել էր նաև սիրիացի փախստականներին Հայաստանի՝ օժանդակելուն, նշել էր, որ  գնահատում են Հայաստանի ցուցաբերած աջակցությունը սիրիացի փախստականներին:  Էդուարդ Աբրահամյանը նշեց, որ ուղերձում եղած այս տողերը դժվար թե պատասխանը լինեն նախագահ Սերժ Սարգսյանի՝ ՄԱԿ-ում ունեցած ելույթին, որտեղ վերջինս նշել էր, որ  Հայաստանը պատրաստակամ է մասնակցելու Սիրիայում ՄԱԿ-ի ներքո խաղաղարար ջանքեր ձեռնարկելու շուրջ հնարավոր քննարկմանը: Նրա կարծիքով՝ Հայաստանը ԱՄՆ-ի կողմից ընկալվում է որպես մի երկիր, որը տարածաշրջանում առավել քանակությամբ փախստականներ է ընդունել Սիրիայից։

«Չեմ կարծում, որ Ռուսաստանի պսեվդո խաղաղապահ ծրագրերին  մասնակցող երկրին ՄԱԿ-ում մանդատ տան»,- ասաց նա:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса