Դուբայի «մարսիական քաղաքում» բնակություն կհաստատեն գիտնականներ ամբողջ աշխարհից
Գիտնականների, ինժեներների և հետազոտողների միջազգային խումբը Mars Scientific City-ում կուսումնասիրի կյանքը Մարս մոլորակի վրա. Դուբայում «մարսիական քաղաքը» կկառուցվի հատուկ այդ նպատակի համար: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
Հայտնի է, որ «մարսիական քաղաքի» մակերեսը կկազմի ավելի քան 170 հազար քառակուսի մետր, իսկ արժողությունը՝ 500 միլիոն դերհամ (մոտ 136 միլիոն դոլար):
«Սա գիտական քաղաք կլինի, որում կվերլուծվեն այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են Մարսի վրա ջրի, էներգիայի և սննդամթերքի պահպանումը: Այս և մի շարք այլ առաջադրանքների համար այնտեղ կաշխատեն միջազգային հետազոտողներ ամբողջ աշխարհից», - պատմել է ԱՄԷ տիեզերական գործակալության ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ այժմ նախագիծը գտնվում է փորձարկման փուլում:
