iPhone X-ի ևս մեկ թերություն է հայտնաբերվել
iPhone X սմարթֆոնի օգտատերերը բողոքել են սարքի ևս մեկ թերությունից. նրանք հայտնել են զանգերի և բարձր երաժշտություն լսելու ժամանակ բարձրախոսում ճտճտոցի և «դռռոցի» մասին: Այս մասին հաղորդում է 9to5mac.com կայքը:
Հայտնի է, որ սեպտեմբերին նմանատիպ խնդիր հայտնվել է iPhone 8 սմարթֆոնում: Այն ժամանակ Apple-ի ներկայացուցիչները խոստացել են, որ ձայնի հետ կապված խնդիրը կլուծվի նոր թարմացման մեջ:
Նշվում է, որ ավելի վաղ iPhone X-ի օգտատերերը կանաչ ուղղահայաց գիծ են նկատել, որը հայտնվել է դիսփլեյի վրա ձախ կողմում:
Սարքի օգտատերերը նաև նշել են, որ iPhone X-ը չի արձագանքում սեղմումներին ցուրտ եղանակին և կարող է մի շարք տեսողական փոփոխությունների ենթարկվել: Ընկերության ներկայացուցիչներն այս անգամ կրկին խոստացել են լուծել խնդիրը հաջորդ թարմացման մեջ:
