Արեգակի՝ դեպի Երկիր ուղղված կողմի բոլոր բծերն անհետացել են. ռուս գիտնականներ
Արեգակի՝ դեպի Երկիր մոլորակն ուղղված կողմի վրա գտնվող բոլոր բծերն անհետացել են: Այս մասին ասվում է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի հաղորդագրությունում:
Հայտնի է, որ յուրաքանչյուր 11 տարին մեկ Արեգակի մագնիսական դաշտը փոխվում է՝ պարբերաբար ուժեղանալով և թուլանալով. աստղի վրա գտնվող բծերի թիվը հասնում է մաքսիմումի, այնուհետև սկսվում է արեգակնային ակտիվության մինիմումը:
Արեգակի մագնիսական դաշտի առավելագույն լարվածության տարիներին ավելի շատ բծեր են հայտնվում, որոնք իրենց հերթին մագնիսական փոթորիկներ են առաջացնում Երկիր մոլորակի վրա:
Գիտնականների խոսքով՝ այն փաստը, որ բծերը համարյա ամբողջությամբ անհետացել են, վկայում է այն մասին, որ փոթորիկների քանակը և ուժգնությունը կհասնի նվազագույնի:
