Գիտնականները պարզել են, թե ինչու են կանայք ավելի լավ մեքենա վարում, քան տղամարդիկ
Օսլոյի Տրանսպորտային էկոնոմիկայի ինստիտուտի աշխատակիցներն ուսումնասիրել են 1500 վարորդի սովորությունները:
Ինչպես փոխանցում է Life.ru-ն, հետազոտությունը ցույց է տվել, որ կանայք վարելու ընթացքում ավելի քիչ են շեղում ուշադրությունն այլ բաների վրա, քան տղամարդիկ:
Պարզվել է, որ վարորդների ուշադրության շեղումը կախված է սեռից, տարիքից և անհատականությունից: Այդպիսի հակվածություն է նկատվում երիտասարդ տղամարդ վարորդների, ինչպես նաև նյարդային խանգարում ունեցողների մոտ:
Ուսումնասիրության ժամանակ նկատի են առնվել այնպիսի գործոններ, ինչպիսիք են ռադիո միացնելը, հեռախոսով խոսելը, ուղևորիների հետ հաղորդակցությունը:
