«Մանչեսթեր Սիթին» հունվարին չի փորձի ձեռք բերել Սանչեսին
«Մանչեսթեր Սիթին» չի պատրաստվում ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում առաջարկ անել Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսին:
Ինչպես տեղեկացնում է «The Times»-ը, «քաղաքայինների» ղեկավարությունը կարծում է, որ հունվարին թիմը պետք է ձեռք բերի նոր պաշտպանի:
Ըստ աղբյուրի` «Մանչեսթեր Սիթին» կփորձի չիլիացու տրանսֆերը ձեռք բերել միայն 2018 թվականի ամռանը, երբ վերջինս ազատ գործակալի կարգավիճակ կունենա:
