Добавить новость
ru24.net
World News in Armenian
Декабрь
2017

Իրանում երկրորդ օրն անընդմեջ 5.2 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

0

Իրանի կենտրոնական հատվածում հինգշաբթի 5.2 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:

Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, ցնցումները գրանցվել են UTC-ի ժամանակով 17:04-ին (երևանյան 21:04) Ռավեր քաղաքից 46 կմ հեռավորությամբ: Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ հեռավորությամբ:

Ինչպես հայտնել է Քերման նահանգի Իրանական Կարմիր կիսալուսնի փրկարարական կազմակերպության ղեկավարը, տուժածների և ավերածությունների մասին դեռևս տեղեկություն չի ստացվել:

Հիշեցնենք, որ նախորդ գիշեր ևս 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել՝ Թեհրան նահանգի տարածքում, որի հետևանքով մեկ մարդ զոհվել է, 100-ից ավելին՝ վիրավորվել:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса