Տիեզերագնացը ցուցադրել է տիեզերքից պատկերված հսկայական «ամանորյա տոնածառը»
Ռուս տիեզերագնաց Սերգեյ Ռյազանսկին ցուցադրել է Ամանորի գլխավոր խորհրդանիշ հանդիսացող տոնածառի ուրվագիծը, որը տեսանելի է նույնիսկ տիեզերքից:
«Ուրախ եմ տանը՝ Երկրի վրա գտնվել», - News.Mail.ru-ի փոխանցմամբ՝ իր թվիթերյան էջում գրել է տիեզերագնացը: Նա հրապարակել է Սաուդյան Արաբիայի երկնքում արված լուսանկարը:
Սերգեյ Ռյազանսկին բազմիցս կիսվել է տիեզերքից արված լուսանկարներով: Նախկինում նա ներկայացրել է Բրազիլիայի ափերը, Ռուապեհու հրաբուխը և այլ գեղեցիկ տեսարաններ:
