Անընդունելի է բանակցությունների այն ձևաչափը, որը շրջանցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը․ հայտարարություն
«Ի պաշտպանություն Արցախի» նախաձեռնության հայտարարությունը Բրյուսելյան վերջին հանդիպումները և դրանց բովանդակության հանրայնացումը ԵԽ նախագահ Շառլ Միշելի կողմից լրջագույն ահազանգ է հայ հասարակության համար, որը պարտադրում է մեր ժողովրդին հստակ դիրքորոշում որդեգրել և այն ամրագրել ներքին ու արտաքին քաղաքական բոլոր հարթակներում: «Ի պաշտպանություն Արցախի» նախաձեռնությունը խստորեն դատապարտում է ՀՀ ներկայիս իշխանության քայլերը՝ մերժելով ցանկացած բանակցություն և …