Կենսաթոշակային տարիքի հասած բազմաթիվ արցախցիների՝ 1992-2014 թթ․ ընկած ժամանակահատվածի աշխատանքային ստաժը չի հաշվարկվում. Գեղամ Ստեփանյան
«Կենսաթոշակային տարիքի հասած բազմաթիվ արցախցիներ բախվում են այն խնդրին, որ կենսաթոշակ նշանակելիս 1992-2014 թթ․ ընկած ժամանակահատվածի աշխատանքային ստաժը չի հաշվարկվում, պատճառը համապատասխան բազաների բացակայությունն է, որոնցով հնարավոր կլիներ ապացուցել այդ անձանց սոցիալական վճարներ կատարած լինելու կամ աշխատավարձ ստանալու՝ օրենքով պարտադիր համարվող հանգամանքը։