Էդմոն Մարուքյան․ «Մեկը կարո՞ղ է գտնել մի եկեղեցականի կամ նախկին իշխանությունից որեւէ մեկի, որն ասում է, թե Հայաստանը պետք է չլինի անկախ պետություն։ Գտեք, տվեք, ես էլ քննադատեմ դրանց»
«Ամբողջ երկիրը, Հայաստանի ամբողջ ներքաղաքական էլիտան հենց հիմա զբաղված է կեղծ օրակարգերով․ Հայաստանը գնո՞ւմ է Եվրամիություն, թե՞ չէ, ինքնիշխա՞ն է Հայաստանը, թե՞ ինքնիշխան չի։ Առավոտից իրիկուն դա է քննարկվում»,-արձանագրում է վարչապետի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը։ «Ժողովուրդ, ձեր սուվերենությանը ի՞նչ է եղել։ Հիմա ի՞նչ է քննարկվում։ Կեղծ թեզեր են բերվել դաշտ, որ ինչ-որ ուժեր