SpaceX-ի տիեզերական զբոսաշրջիկները պատմության մեջ առաջին անգամ դուրս են եկել բաց տիեզերք
Ամերիկյան SpaceX ընկերության Polaris Dawn տիեզերանավը, որը երեքշաբթի արձակվել է Կանավերալ հրվանդանից, այսօր բարձրացել է Խաղաղ օվկիանոսից 700 կմ բարձրության վրա: Այնուհետև դրա ուղևորները՝ միլիարդատեր Ջարեդ Այզեքմանը և SpaceX-ի ինժեներ Սառա Ջիլիսը, հերթով լյուկի միջով դուրս են եկել բաց տիեզերք, մի քանի րոպե մնացել ու վերադարձել:
Ինչպես գրում է Bild-ը, մյուս ուղևորները՝ Աննա Մենոնը և Սքոթ Փոթեթը, մնացել են տիեզերանավում: Գործողությունն ամբողջությամբ հեռարձակվել է ուղիղ եթերում։