ՀՀ-ում Կուբայի դեսպանի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է ՀՀ-ում Կուբայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օսկար Սանտանա Լեոնին: Ողջունելով դեսպանին՝ Արթուր Մարտիրոսյանը կարևորել է Հայաստանի և Կուբայի միջև հարաբերությունների զարգացման հեռանկարում կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում համագործակցության ծրագրերի իրականացումը: Նախարարի տեղակալն ընդգծել է՝ համագործակցությունն առավել ակտիվացնելու համար առկա են