Добавить новость
ru24.net
World News in Armenian
Ноябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27
28
29
30

Новости за 21.11.2024

Բիթքոինի արժեքը գերազանցել է 97,000 դոլարը

Tert.am (hy) 

Բիթքոին կրիպտոարժույթի գինը գերազանցել է 97,000 դոլարը և թարմացրել պատմական առավելագույնը: Ըստ Coindesk-ի տվյալների՝ ժամը 8:00-ի դրությամբ վիրտուալ արժույթն աճել է 5,66 տոկոսով՝ հասնելով 97,500 դոլարի։

Կրիպտոարժույթը սկսել է թանկանալ նոյեմբերի 5-ին՝ ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո։

Աշխարհի խոշորագույն կրիպտոբորսայի՝ Binance-ի գործադիր տնօրեն Ռիչարդ Թենգը կանխատեսել է կրիպտոարժույթների ոսկե դարաշրջան այն բանից հետո, երբ Թրամփը կվերադառնաՍպիտակ տուն: 

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Tert.am (hy) 

Հանրապետության տարածքում նոյեմբերի 21-ի ցերեկը, 22-ին և 23-ին, 24-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 24-ի ուշ երեկոյան, 25-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն։

Читать дальше...

Ենթադրվում է, որ Ուկրաինան բրիտանական Storm Shadow-ներով առաջին անգամ հարվածել է ՌԴ-ին․ ԶԼՄ-ներ

Azatutyun.am 

Լրատվամիջոցները չեն նշում հարվածների ստույգ թիրախը, սակայն ենթադրում են, որ թիրախներից մեկը եղել է Կուրսկի շրջանի Մարինոյում գտնվող Ռուսաստանի նախագահի աշխատակազմի առողջարանը։

Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

168.am (168 ժամ) 

Երևան քաղաքում նոյեմբերի  21-ի գիշերը հնարավոր է, 24-ի ուշ երեկոյան, 25-ին սպասվում է անձրև։ Նոյեմբերի 21-ի ցերեկը, 22-23-ը, 24-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։



Սակագինը փոխվելուց հետո Երևանի տրանսպորտը լինելու է տարածաշրջանում ամենաթանկը. Գալստյան

Armeniasputnik.am 

Տրանսպորտի վարչության նախկին պետը երևանյան տրանսպորտի ներկայիս պատասխանատուներին խորհուրդ է տալիս մեկնել Թբիլիսի, ուսումնասիրել հարևան երկրի հաջողված փորձը։

Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը Բաքվnւմ պահվnղ հայերի մասին բանաձև է ընդունել

Tert.am (hy) 

Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը բանաձև է ընդունել, որտեղ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, դատապարտում է Ադրբեջանի իշխանությունների կողմից կիրառվող պատժամիջոցները, որոնք ուղղված են պատգամավորների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների խոսքի ազատության դեմ։ 

Читать дальше...

Հաջորդը ովքեր են sms ստանալու․ «Հրապարակ»

Tert.am (hy) 

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական աղբյուրներից տեղեկանում ենք, որ պաշտոնանկության երկրորդ ալիքն էլ է լինելու: Թիրախում այլ պաշտոնյաներ են, մեզ հասած տեղեկություններով՝ սոցապնախարար Նարեկ Մկրտչյանն ու առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Читать дальше...

Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու. «Հրապարակ»

Tert.am (hy) 

«Հրապարակ» թերթը գրում է. «Տեղեկություններ կան, որ Կարեն Սարուխանյանից բացի Նիկոլ Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու, որոնց մասին թիմում բացահայտ խոսում են, որ թմրանյութերի հանդեպ սեր ունեն։ Նրանց մեջ պատգամավորներ կան, նախարարներ։ ՔՊ-ում թմրանյութերի նկատմամբ հակվածության մասին հատկապես շատ է խոսում Անդրանիկ Քոչարյանը, որը, ըստ մամուլի տեղեկությունների, Հրաչ Հակոբյանի ու Սիսակ Գաբրիելյանի հասցեին ոչ հրապարակային ասել է «դեղ ցրողներ», «նարկոբարոններ» եւ այլ... Читать дальше...

Որոնք են «Խաղաղության պայմանագրի» չհամաձայնեցված կետերը․ «Հրապարակ»

Tert.am (hy) 

«Հրապարակ» թերթը գրում է.  «Թեև ԱԳ նախարարն ու վարչապետը համառորեն չեն բացահայտում, թե որոնք են «խաղաղության պայմանագրի» չհամաձայնեցված կետերը, սակայն դիվանագիտական մեր աղբյուրները հայտնում են, որ խոսքը 2 դրույթի մասին է՝ հայ-ադրբեջանական սահմանին երրորդ պետության ուժերի բացառում եւ միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարում։ Առաջինի մասով պահանջը դրվել է, երբ դեռ ԵՄ դիտորդները հայ-ադրբեջանական սահմանին առաքելություն չէի իրականացնում, եւ միայն ռուս սահմանապահներին է վերաբերել խնդիրը... Читать дальше...

Ո՞վ է դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»

Tert.am (hy) 

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «ՔՊ-ական Հովիկ Աղազարյանի շուրջ օղակը սեղմվում է. նա, բացի կաշառք պահանջելու վարույթից, նաեւ այլ գործով, ենթադրաբար, միջամտել է արդարադատությանը, որը քրեորեն պատժելի արարք է: «Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ երկուշաբթի՝ առավոտ, հակակոռուպցիոն կոմիտեում հարուցված քրեական գործի շրջանակում առերես հարցաքննվել է Հովիկ Աղազարյանը, և այդ ընթացքում երկու քաղաքացի պնդել են, որ Աղազարյանը իրենցից կաշառք է պահանջել մանր եղջերավոր կենդանիների արտահանումը... Читать дальше...

Կադրային շարժերի ավանտյուրիզմը. «Փաստ»

Tert.am (hy) 

Վերջին վեց տարվա ընթացքում կադրային փոփոխությունների պակաս չենք ունեցել։ Բայց, բնականաբար, կադրային փոփոխությունների շրջապտույտից իրավիճակը չի փոխվել, քանի որ պետական կառավարման բուրգի գագաթին շարունակում է կանգնած լինել Նիկոլ Փաշինյանը։ Մնացյալն, ինչպես ասում են, ածանցյալ է: Ընդհանուր առմամբ, նրա վարած կադրային քաղաքականության մեջ տրամաբանություն գտնելն անհնար է, քանի որ այնպիսի անհասկանալի ազատումներ, նշանակումներ ու «ռակիրովկաներ» կարող են արվել, որ դժվար կլինի հասկանալ, թե կոնկրետ ինչ սկզբունքներով... Читать дальше...

Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»

Tert.am (hy) 

«Փաստ» օրաթերթը գրում է.

Առիթ ունեցել ենք տեղեկացնել, որ «Հայաստանը ես եմ» նախաձեռնությունն արդեն տևական ժամանակ է, ինչ բազմաթիվ դիմումներ է հղել ՀՀ կառավարությանը, պետական մի շարք գերատեսչությունների՝ ներկայացնելով պահանջ-առաջարկներ և նպատակ ունենալով կառավարությանը ստիպել գործել ի շահ ՀՀ քաղաքացու՝ ապահովելով նրա որակյալ կյանքն ու անվտանգությունը։

«Փաստը» դիմեց Աուդիտորների պալատի նախագահ, «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանին՝ ճշտելու՝ այս ընթացքում արդյոք որևէ արձագանք եղե՞լ է... Читать дальше...

Երկրում կա մեծ կոռուպցիա, որի գլխին կանգնած է Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»

Tert.am (hy) 

«Փաստ» օրաթերթը գրում է. 

«Երեկ լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում մի քանի, կարելի է ասել, սկանդալային հայտարարություններ է արել Հայաստանի պաշտպանության նախկին նախարար, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը: Բացի այն, որ նա Նիկոլ Փաշինյանին անվանել է շոումեն, իսկ նրա իշխանությանը համեմատել է նռնակը ձեռքին կապիկի հետ, Կարապետյանը նաև նշել է, թե իր նախաձեռնությամբ ստեղծված «Ազգային հպարտության տրիբունալի» հայտնի որոշումը դեռ շատ մեղմ է ու կարող է փոփոխվել... Читать дальше...


Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
Елена Веснина

Елена Веснина рассказала, как впервые увидела Мирру Андрееву в девятилетнем возрасте






В День матери подмосковные росгвардейцы провели тематические мероприятия

Британский шпион прокололся на анкетных данных

В День автомобилиста KAMA TYRES поздравила водителей с профессиональным праздником

Биография Вадима Пильникова: что известно о мэре Дегтярска, к которому пришли с обысками