Добавить новость
ru24.net
World News in Armenian
Ноябрь
2019

Գիտնականները պարզել են, թե երբ են օձերը զրկվել վերջույթներից

0

Հարավային Ամերիկայում հնէաբանների կատարած հայտնագործությունը ցույց է տալիս, որ իրենց զարգացման առաջին 70 մլն տարվա ընթացքում օձերը ստորին վերջույթներ են ունեցել:

Ինչպես ներկայացնում է РИА Новости-ն՝ հղում անելով գիտական ամսագրում հրապարակված հոդվածին, օձերը ներկայացնում են բնակմիջավայրին ողնաշարավորների մարմնի հարմարեցման ամենահետաքրքիր օրինակներից մեկը: Գիտնականները երկար տարիներ փորձում են վերակագնել էվոլյուցիոն փոփոխությունների շղթան, որի ընթացքում մողեսները վերածվել են օձերի:

Այդ փոփոխություններից են մարմնի երկարացումը, վերջույթների կորուստը և ճկուն գանգի զարգացումը: Առաջին երկու փոփոխությունը պայմանավորված են եղել բնում (որջում) ապրելուն հարմարվելով, մյուսը՝ խոշոր սնունդ կուլ տալու հնարավորության հետ:

Նշվում է, որ ողնաշարավորների այս խմբի ուսումնասիրությունը բարդանում է, քանի որ հնագույն տեսակների բրածոներն այնքան էլ հաճախակի չեն հանդիպում:   




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса