Добавить новость
ru24.net
World News in Armenian
Февраль
2020

«Բորուսիա»-ում Կլոպն ինձ 50 եվրո էր վճարում մարզման ընթացքում 10 գոլ խփելու համար. Լևանդովսկի

0

Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին պատմել է իր և Յուրգեն Կլոպի մասին մի հետաքրքիր դեպք, երբ հանդես էր գալիս «Բորուսիա» Դորտմունդում։ 

«Ես մարզման ժամանակ հարվածներ կատարում եմ։ Երբեմն մտածում եմ, թե ինչիս է պետք։ Բայց ո՛չ, դա այդպես չէ։ Եթե դու մարզումներին լավ ես հարվածում, խաղերի ժամանակ ավելի հեշտ կլինի։

Դորտմունդում մենք պայմանավորվածություններ ունեինք։ Եթե ես 10 գոլ էի խփում մարզման ժամանակ, Կլոպն ինձ 50 եվրո էր վճարում։ Առաջին մարզումներին ես երեք-չորս գոլ էի խփում։ Հետո ավելացրի՝ հասցնելով 10-ի։

Մի քանի շաբաթից Կլոպը եկավ ու ասաց ինձ` «բավական է»,- լեհ հարձակվողի խոսքերն է մեջբերում The Guardian-ը։




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса