Добавить новость
ru24.net
World News in Armenian
Март
2020

Սիրիան կորոնավիրուսի համավարակի ֆոնին դադարեցրել է միջազգային ավիահաղորդակցումը

0

Սիրիայի իշխանությունները նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի ֆոնին դադարեցնում են միջազգային ավիահաղորդակցությունը: Այս մասին հայտնել է երկրի տրանսպորտի նախարար Ալի Համուդը, փոխանցում է РИА Новости-ն:

Նշվում է, որ Մոսկվա - Դամասկոս չվերթը, որը կդառնա վերջինը, տեղի կունենա կիրակի:

«Վերջին չվերթը տեղի կունենա Մոսկվայից վաղը, դրանից հետո կդադարեցվեն Սիրիայից և դեպի Սիրիա ծրագրված բոլոր թռիչքները»,- հայտնել է նախարարը  Sham FM ռադիոկայանի եթերում:

Մինույն ժամանակ հաղորդվում է, որ պաշտոնապես Սիրիայում այսօրվա դրությամբ կորոնավիրուսով վարակման որևէ դեպք գրանցված չէ: Վերջերս սիրիական կառավարության կողմից խիստ սահմանափակումներ էին սահմանվել, որոնց շրջանակում դադարեցվել էր կորոնավիրուսի վարակման մեծ ցուցանիշներ ունեցող մի շարք երկրների հետ օդային հաղորդակցումը: Փակվել է նաև Լիբանանի հետ ցամաքային սահմանը: Ամբողջ երկրում փակվել են ռեստորանները, սրճարանները, թանգարաններն ու մարդկային հնարավոր կուտակումներ ունեցող վայրերը:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса