Добавить новость
ru24.net
World News in Armenian
Март
2020

Սպիտակ տան աշխատակցի մոտ կորոնավիրուսի հայտնաբերումից հետո ԱՄՆ փոխնախագահն ու նրա կինը թեստ կհանձնեն

0

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը և նրա կինը մտադիր են այսօր կորոնավիրուսի թեստ հանձնել: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին Փենսը հայտնել է Սպիտակ տանը տեղի ունեցած ասուլիսի ժամանակ:

Փոխնախագահը նշել է, որ ավելի վաղ իր աշխատակազմի անդամներից մեկի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: «Մենք այդ մասին իմացել ենք ուրբաթ ուշ երեկոյան: Ուրախ եմ հայտնելու, որ նա իրեն լավ է զգում: Նա երկուշաբթի օրվանից Սպիտակ տանը չի եղել: Ո՛չ նախագահ Թրամփը, ո՛չ ես տվյալ աշխատակցի հետ անմիջական շփում չենք ունեցել»,- ասել է ԱՄՆ փոխնախագահը:

Վերջինս ընդգծել է, որ կորոնավիրուսի թեստ կհանձնի ելնելով նախազգուշական նկատառումներից՝ հաշվի առնելով իր պաշտոնի կարևորությունը:  

Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակման ավելի քան 22 000 դեպք է գրանցվել, որոնցից 278-ը մահացել են:   




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса