Добавить новость
ru24.net
World News in Armenian
Апрель
2020

Զանգվածային կրակոցներ Կանադայում. զոհերի թիվը հասել է 23-ի

0

Կանադայի Նոր Շոտլանդիա նահանգում զանգվածային կրակոցներ են տեղի ունեցել: Պատահարի հետևանքով զոհվել է 23 մարդ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով  տեղի ոստիկանության հայտարարությանը:

«Մենք համարում ենք, որ զոհերը 23-ն են, նրանցից մեկը 17 տարեկան էր: Մնացածը մեծահասակներ են: Նրանց թվում կանայք և տղամարդիկ են»,- նշվում է հաղորդագրությունում:

Նշվում է, որ զոհերի թվում նաև 1 իրավապահ կա, որը կանադական ոստիկանությունում ծառայել է մոտ 23 տարի:

Ավելի վաղ Կանադայի իրավապահ մարմինները հայտնել էին, որ 51-ամյա Գաբրիել Ուորթմանը ապրիլի 18-ի երեկոյան Պորտապիկ քաղաքում և այլ բնակելի կետերում կրակ է բացել մարդկանց ուղղությամբ: Իրավապահները նրան հետապնդել են մոտ 12 ժամ: Հանցագործին հայտնաբերելու գործողությունն ավարտվել է հաջորդ օրը՝ առավոտյան, Գալիֆաքս քաղաքի մոտակայքում: Ուորթմանը ոստիկանական համազգեստին նմանող հագուստով է եղել, սակայն չի հանդիսանում իրավապահ մարմինների աշխատակից:

Այս պահին հայտնի չէ, թե ինչն է դարձել հանցագործի համար շարժառիթ:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса