Սեռական դաստիարակությունը պետք է սկսվի ընտանիքից. Ա.Տոնոյան
««Լանզարոտի կոնվենցիան» մանրամասն չեմ ուսումնասիրել, բայց մի բան ուզում եմ ընդգծել, որ ինչ օրենք, կոնվենցիա էլ ընդունվի կամ վավերացվի, պետք է հաշվի առնվի մեր էթնոմշակութային առանձնահատկությունները»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց հոգեբան, հոգեվերլուծող, Հայկական հոգեվերլուծական ասոցիացիայի գործադիր տնօրեն, Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի կլինիկական հոգեբան Արթուր Տոնոյանը։ Հոգեբանը, անդրադառնալով դպրոցներում երեխաների սեռական դաստիարակությանը, նշեց. …
The post Սեռական դաստիարակությունը պետք է սկսվի ընտանիքից. Ա.Տոնոյան appeared first on ԳԱԼԱ.
««Լանզարոտի կոնվենցիան» մանրամասն չեմ ուսումնասիրել, բայց մի բան ուզում եմ ընդգծել, որ ինչ օրենք, կոնվենցիա էլ ընդունվի կամ վավերացվի, պետք է հաշվի առնվի մեր էթնոմշակութային առանձնահատկությունները»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց հոգեբան, հոգեվերլուծող, Հայկական հոգեվերլուծական ասոցիացիայի գործադիր տնօրեն, Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի կլինիկական հոգեբան Արթուր Տոնոյանը։
Հոգեբանը, անդրադառնալով դպրոցներում երեխաների սեռական դաստիարակությանը, նշեց. «Հայաստանում սեռական դաստիարակությունը վատ մակարդակում է, և դա մեր էթնոմշակութային խնդիրն է։ Երեխաները հաճախ պոռնոգրաֆիա են տեսնում կամ այլ նմանատիպ ֆիլմեր կամ տեղեկություններ են ստանում, բայց նրանք անպատրաստ են։ Ինֆորմացիան բաց է, որը հանգեցնում է աղավաղումների»։
Տոնոյանի խոսքով՝ սեռական դաստիարակությունը պետք է սկսվի ընտանիքից։ Ասում է՝ դպրոցներում երեխաների ցածր սեռական դաստիարակության մեջ ուսուցիչը մեղավոր չէ. «Ուսուցիչը այդ ամբողջը իր ֆունկցիաների մեջ չի կարող տեղավորել, որովհետև շատ հաճախ այդ նույն ուսուցիչը չի գտնում համապատասխան բառեր և մոտեցումներ, որպեսզի կազմակերպի սեռական դաստիարակություն։ Խնդիրը հոգեբանական է։ Ես աշխատում եմ տարբեր տարիքային խմբերի հետ, և խնդիրը ակնառու է»,- եզրափակեց Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի կլինիկական հոգեբան Արթուր Տոնոյանը։
The post Սեռական դաստիարակությունը պետք է սկսվի ընտանիքից. Ա.Տոնոյան appeared first on ԳԱԼԱ.