Мы в Telegram
Добавить новость
ru24.net
World News in Armenian
Июнь
2020

ԱՄՆ-ում զանգվածային բողոքի ակցիաները սպառնում են խորացնել կորոնավիրուսային ճգնաժամը. իշխանություններն անհանգստացած են (լուսանկարներ)

0

ԱՄՆ-ում սևամորթ իրավախախտ Ջորջ Ֆլոյդի սպանության հետ կապված զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին երկրի իշխանությունները, մասնավորապես նահանգապետերն ու քաղաքապետերը, առողջապահության ոլորտի պաշտոնյաները մտահոգություն են հայտնել այն առնչությամբ, որ երկրում կորոնավիրուսային ճգնաժամը կարող է էլ ավելի սրվել, հայտնում է The Guardian պարբերականը։

Մոտ 1,8 միլիոն կորոնավիրուսային վարակակիր և վարակից 104 000 զոհ ունեցող երկրում տեղի ունեցող բողոքի ցույցերի ընթացքում մարդիկ չեն հետևում սոցիալական հեռավորությանը, շատերն անգամ դիմակներ չեն կրում․ այս խնդրով խիստ անհանգստացած իշխանությունները կոչ են անում մարդկանց ցույցերին «ճիշտ կերպով» մասնակցել և իրենց պաշտպանել կարողանալ։

«Անհանգստացած եմ, որ տանը մնալու սահմանափակումների չեղարկումից անմիջապես հետո փողոցներում նման զանգվածային հավաքներ տեղի ունեցան, մտահոգ եմ այն հարցի շուրջ, թե ավելի ուշ դա ինչպես կանդրադառնա կորոնավիրուսային դեպքերի աճի վրա»,- նշել է Վաշինգտոնի քաղաքապետ Մուրիել Բոուսերը և հորդորել է բոլորին հետևել իրենց վարքագծին, հարկ եղած դեպքում նաև ցույցերից հետո մեկուսանալ իրենց ընտանիքի անդամներից։

Բոուսերի հայտարարությանը հետագայում արձագանքել են նաև Մերիլենդի նահանգապետ Լարի Հոգանը, Ատլանտայի քաղաքապետ Քեիշա Լենս-Բոթոմսը, որոնք նույնպես իրենց մտահոգությունն են հայտնել ստեղծված իրավիճակի հետ կապված և նշել են, որ ցուցարարները նրանց խանգարել են համավարակի դեմ պայքարի հարցում։

Հիշեցնենք, որ ամերիկյան մի շարք քաղաքներում տեղի ունեցող բողոքի ցույցերը սկսվել են մայիսի 25-ին սոցցանցերում 10 րոպե տևողությամբ մի տեսանյութի տարածումից հետո, որում ոստիկանը Ջորջ Ֆլոյդ անունով սևամորթ իրավախախտին պառկեցրել է գետնին ու ծնկով սեղմում է նրա վիզը։ Անտեսելով տղամարդու աղաչանքներն ու շնչել չկարողանալու մասին խոսքերը՝ ոստիկանը հրաժարվել է նրան բաց թողնել, դրա հետևանքով Ֆլոյդը մահացել է:

George Floyd protests continue in US for sixth dayProtests over George Floyd spread to some cities in the world ...China state media: George Floyd protests in U.S. a 'beautiful ...




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
Стефанос Циципас

Паула Бадос и Стефанос Циципас расстались | Виды спорта






Мэр Москвы поздравил жителей столицы с Днем флага и герба города

Инаугурация Путина: Приглашены все друзья и недруги - Ушаков

Ирина Струнова стала Терапевтом года

Подмосковье поможет восстановить дома в Советском районе Макеевки