Мы в Telegram
Добавить новость
ru24.net
World News in Armenian
Июль
2020

Ավտովթար Երևանում. բախվել են BMW-ն ու Նիվան. կան վիրավորներ

0

Երեկ՝ հուլիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։50-ի սահմաններում Գրիգոր Հասրաթյան փողոցի 10/1 հասցեի մոտ բախվել են BMW և ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով BMW-ի վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևան …

The post Ավտովթար Երևանում. բախվել են BMW-ն ու Նիվան. կան վիրավորներ appeared first on ԳԱԼԱ.

Երեկ՝ հուլիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։50-ի սահմաններում Գրիգոր Հասրաթյան փողոցի 10/1 հասցեի մոտ բախվել են BMW և ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով BMW-ի վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։

Փրկարարները հոսանքազրկել են BMW-ն, փակել գազաբալոնի փականն ու այնուհետև կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Վարդան Բաղդասարյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ Վ. Բաղդասարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com

The post Ավտովթար Երևանում. բախվել են BMW-ն ու Նիվան. կան վիրավորներ appeared first on ԳԱԼԱ.




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
ATP

После победы в Мадриде Рублев поднялся с 8-го на 6-е место в рейтинге ATP






Первый лазертаг на Самуи

Пискарёв назвал страхом реакцию ЕС и США на инаугурацию Путина

Оркестр сыграет под окном. Как встретит День Победы ветеран Жорес Артёмов

Шольц взобрался на броневик. Spiegel не удержался от иронии: "Слишком гротескно"