Мы в Telegram
Добавить новость
ru24.net
World News in Armenian
Август
2020

Դատարանը մերժեց Ռոբերտ Նազարյանին կալանավորելու ՀՔԾ-ի միջնորդությունը

0
Դատարանը մերժեց Ռոբերտ Նազարյանին կալանավորելու ՀՔԾ-ի միջնորդությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) միջնորդությունը` կալանավորել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանին: Այս մասին «Ազատությանը» տեղեկացրեց Նազարյանի փաստաբան Գագիկ Խաչիկյանը:

2003-ից մինչև 2018 թվականը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցրած Ռոբերտ Նազարյանը, ով նաև Երևանի քաղաքապետն է եղել, 2 օր առաջ էր ձերբակալվել։ 64-ամյա նախկին պաշտոնյան մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, սակայն իր մեղքը չի ընդունում` մեղադրանքն անհիմն ու ապօրինի է համարում։

Նազարյանը, ըստ Հատուկ քննչական ծառայության, 2011-ին արտոնություն է տվել նախկին նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հետ փոխկապակցված անձանց պատկանող, Լոռիում գտնվող «Ձորագետ» հիդրոէլեկտրակայանին, ինչի շնորհիվ ընկերությունը հավելյալ 7 միլիարդ դրամ եկամուտ է ստացել։

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվում են նաև Նազարյանի նախկին ենթակաները՝ հանձնաժողովի նախկին անդամներ Շիրազ Կիրակոսյանն ու Մուշեղ Կոշեցյանը։ Վերջինս այսօր կալանավորվեց։ Հանձնաժողովի նախկին նախագահի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանն էլ նույն արարքը կատարելու համար կասկածյալ է։ 3 պաշտոնյաններն ավելի վաղ արդեն ձերբակալվել էին։




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
WTA

Свентек выиграла титул WTA в Мадриде






Яд в банках: в популярных марках кофе Росконтроль выявил фальсификаты

Росія планує диверсії по всій Європі, – ЗМІ

Москвичам рассказали, когда ждать потепления

Семшов: «В ближайшие пять лет я не вижу конкурентов у «Зенита»