«Ռուսաստանը բացահայտ չի պաշտպանի Հայաստանին, որովհետեւ նույն րոպեին եւ՛ Բաքուն, եւ՛ Անկարան կսկսեն վայնասուն դնել. աջակցությունը կլինի ստվերային»
Օգոստոսի 10-ին ավարտվեցին Նախիջեւանում Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից կազմակերպված լայնամասշտաբ զորավարժությունները: Պատմաբան Գագիկ Համբարյանի կարծիքով, զորավարժությունն ուժի ցուցադրություն էր, եւ պատահական չէր նաեւ տեղի ընտրությունը: «Նախիջեւանն ամենահարմար պլացդարմն է Ադրբեջանի եւ Թուրքիայի համար ռազմական գործողություններ սկսելու Հայաստանի դեմ, որովհետեւ Նախիջեւանից մինչեւ Երեւան ճոխ հաշվարկով ընդամենը 50 կմ է»: Ադրբեջանը եւ Թուրքիան զորավարժությունների ընթացքում շոշափեցին նաեւ …
The post «Ռուսաստանը բացահայտ չի պաշտպանի Հայաստանին, որովհետեւ նույն րոպեին եւ՛ Բաքուն, եւ՛ Անկարան կսկսեն վայնասուն դնել. աջակցությունը կլինի ստվերային» appeared first on ԳԱԼԱ.
Օգոստոսի 10-ին ավարտվեցին Նախիջեւանում Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից կազմակերպված լայնամասշտաբ զորավարժությունները: Պատմաբան Գագիկ Համբարյանի կարծիքով, զորավարժությունն ուժի ցուցադրություն էր, եւ պատահական չէր նաեւ տեղի ընտրությունը:
«Նախիջեւանն ամենահարմար պլացդարմն է Ադրբեջանի եւ Թուրքիայի համար ռազմական գործողություններ սկսելու Հայաստանի դեմ, որովհետեւ Նախիջեւանից մինչեւ Երեւան ճոխ հաշվարկով ընդամենը 50 կմ է»:
Ադրբեջանը եւ Թուրքիան զորավարժությունների ընթացքում շոշափեցին նաեւ տարածաշրջանային խաղացողների տրամադրությունները: Հարցադրմանը, թե համարժե՞ք էր արդյոք Իրանի և Ռուսաստանի արձագանքը, նշեց.
«Ռուսաստանը համարվում է ՀՀ թիվ 1 ռազմական գործընկերը, բազմաթիվ պայմանագրեր կան, եւ Ռուսաստանը այդ պայմանագրերի համաձայն՝ ՀՀ սահմանների անվտանգության երաշխավորն է: Բայց այստեղ կա մեկ խնդիր: Եթե Ռուսաստանը բացահայտ սկսի պաշտպանել Հայաստանի Հանրապետությանը, ապա ինքը կունենա խնդիր Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափով, որովհետեւ նույն րոպեին եւ՛ Բաքուն, եւ՛ Անկարան կսկսեն վայնասուն դնել, թե Մինսկի խմբի համանախագահ երկիրը բացահայտ պաշտպանում է Հայաստանի Հանրապետությանը»:
Պատմաբանի կարծիքով, Ռուսաստանի աջակցությունը լինելու է ստվերային:
ԳԱԼԱ-ի «Կարեւորի մասին» հաղորդման շրջանակներում անդրադարձ է արվել նաեւ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից ներկայացված նոր չափորոշիչներին, որոնց շուրջ բուռն քննարկումները շարունակվում են: Նոր հայեցակարգում բազմաթիվ թերություններ մատնանշեցին ՀՀ ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի ներկայացուցիչները:
ՇՊՀ դասախոս, պատմաբան Գագիկ Համբարյանը, անդրադառնալով չափորոշիչներին, հայտարարեց, որ դրանք միանշանակ պետք է ենթարկվեին փոփոխության, սակայն ոչ այնպես, ինչպես հիմա է արվել:
«Սա ապազգային, անհայրենիք սերունդ մեծացնող չափորոշիչներ են: Ամեն ինչ արված է ազգայինը միջից հանելու, գլոբալիզմի կողմնակիցների տեսանկյունից շարժվելու համար»:
Հարցադրմանը, թե նախագիծը նոր է ներկայացվել մասնագիտական հանրույթի դատին եւ դեռ անցնելու է քննարկումների բովով, պատմաբանը նշեց.
«Ամեն դեպքում չափորոշիչները կազմելուց պետք է շատ ուշադիր լինեն: Ինչքան ուզում է քննարկման դրվի: Այնպիսի չափորոշիչներ են կազմել, որ դա նույնիսկ քննարկման էլ ամոթ է հանել: Մեր նման փոքր ազգերը իրավունք չունեն հպանցիկորեն վերաբերվելու իրենց պատմությանը: Մենք ապրում ենք այնպիսի տարածաշրջանում, որտեղ կան ժողովուրդներ, որոնց տարիքն ընդամենը 102 տարեկան է, բայց իրենք չեղած տեղից իրենց համար պատմություն են հորինում, դա մատուցում են ոչ միայն իրենց հասարակությանը եւ աճող սերնդին, այլ նաեւ դա շատ հմտորեն պրոպագանդվում է դրսում: Դա Ադրբեջանն է: Մեր մյուս հարեւանը՝ Թուրքիան, անում է ամեն ինչ, որ իրեն ներկայացնի որպես բնիկ ժողովուրդ: Մեր հարեւանները, պատմություն չունենալով, պատմություն են իրենց համար հորինում»,- ասում է Համբարյանը:
Նա շեշտում է, որ պետք է շատ լուրջ վերաբերմունք լինի հայոց պատմություն եւ հայ եկեղեցու պատմություն առարկաներին:
«Ո՞նց կարելի է այսպես ընտրովի վերաբերվել, թեմաներ դուրս հանել, թեմաներ մտցնել, նախընտրելի թեմաներին ավելի շատ ժամանակ տալ: Հետո՞: Ու՞ր ենք մենք այսպես հասնելու: Մենք, պատմություն ունենալով, նեղվում ենք, որ մեր պատմությունը էդքան մե՞ծ է»:
The post «Ռուսաստանը բացահայտ չի պաշտպանի Հայաստանին, որովհետեւ նույն րոպեին եւ՛ Բաքուն, եւ՛ Անկարան կսկսեն վայնասուն դնել. աջակցությունը կլինի ստվերային» appeared first on ԳԱԼԱ.