Rolls-Royce-ը 7,1 մլրդ դոլարի վնաս է կրել 2020 թվականի առաջին կիսամյակում
Մեծ Բրիտանիայի Rolls-Royce (RR) ընկերությունը, որը շարժիչներ է մատակարարում այնպիսի ինքնաթիռների համար, ինչպիսիք են Boeing 787-ը եւ Airbus A350-ը, հայտարարել է այս տարվա առաջին կիսամյակում ռեկորդային կորուստների մասին՝ 5,4 միլիարդ ֆունտ (ավելի քան 7,1 միլիարդ դոլար) մինչեւ հարկերի պահումը: Այդ մասին է վկայում RR-ի՝ օգոստոսի 27-ին տարածված հաշվետվությունը, ընկերություն, որն ապրում է պատմության մեջ արտադրության ամենախոշոր վերակազմակերպումը: