Мы в Telegram
Добавить новость
ru24.net
World News in Armenian
Ноябрь
2020

Արմեն Սարգսյանն Աբու Դաբիում հանդիպել է թագաժառանգ, ԱՄԷ զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ, շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ

0

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր կարճատև (մի քանի ժամյա) աշխատանքային այց է կատարել Արաբական Միացյալ Էմիրություններ: Աբու Դաբիում նախագահ Սարգսյանը հանդիպում է ունեցել Աբու Դաբիի թագաժառանգ, ԱՄԷ զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ, շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՄԷ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Տահնուն Բին Զայեդ Ալ Նահյանը։ Շեյխ […]

The post Արմեն Սարգսյանն Աբու Դաբիում հանդիպել է թագաժառանգ, ԱՄԷ զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ, շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ appeared first on MediaLab Newsroom-Laboratory.

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր կարճատև (մի քանի ժամյա) աշխատանքային այց է կատարել Արաբական Միացյալ Էմիրություններ:

Աբու Դաբիում նախագահ Սարգսյանը հանդիպում է ունեցել Աբու Դաբիի թագաժառանգ, ԱՄԷ զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ, շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՄԷ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Տահնուն Բին Զայեդ Ալ Նահյանը։

Շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանը ողջունել է նախագահ Սարգսյանի այցն Արաբական Միացյալ Էմիրություններ՝ հաղորդելով ԱՄԷ նախագահ, շեյխ Խալիֆա Բին Զայեդ Ալ Նահյանի բարեմաղթանքները․ ԱՄԷ նախագահն առաջընթաց և բարգավաճում է մաղթել Հայաստանին և հայ ժողովրդին։

Շեյխ Մոհամմեդ բին Զայեդ ալ Նահյանը ԱՄԷ աջակցությունն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջեւ հաստատված զինադադարին՝ հույս հայտնելով, որ այն կնպաստի տարածաշրջանի անվտանգությանը և կայունությանը։

Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել շեյխ Մոհամմեդ բին Զայեդ ալ Նահյանին՝ աջակցության խոսքերի և երկու երկրների միջև բոլոր մակարդակներում հարաբերությունների առավել զարգացման շարունակական պատրաստակամության ու գործնական քայլերի համար։

Նախագահ Արմեն Սարգսյանն իր երախտագիտությունն է հայտնել նաև կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի շրջանակում ԱՄԷ-ի կողմից Հայաստանին ցուցաբերված աջակցության և օժանդակության համար։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների և ժողովուրդների միջև բարեկամության ու փոխշահավետ համագործակցության սերտացմանը վերաբերող հարցեր՝ որպես զարգացման հիմնական ուղղություններ կարևորելով հատկապես տնտեսության և ներդրումների ոլորտները։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ։ 

Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը։

The post Արմեն Սարգսյանն Աբու Դաբիում հանդիպել է թագաժառանգ, ԱՄԷ զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ, շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ appeared first on MediaLab Newsroom-Laboratory.




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
Андрей Рублёв

Рублёв стал победителем «Мастерса» в Мадриде






Жапаров отметил позитивный эффект для Киргизии от интеграции в ЕАЭС

Фестиваль «Московская весна» приглашает детей на мастер-классы

Майская вьюга. Москва попала в «арктический мешок»

Киноэксперты назвали пять военных фильмов, которые стоит пересмотреть