Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Վարչապետը շնորհակալություն է հայտնել պարոն Ուրազաևին հայ-ղազախական հարաբերությունների զարգացմանն ուղղված արդյունավետ գործունեություն ծավալելու համար: Նիկոլ Փաշինյանը կարևորել է հայ-ղազախական հարաբերությունների շարունակական զարգացումը և ընդգծել երկու երկրների սերտ փոխգործակցության փաստը նաև բազմակողմ ձևաչափերում՝ ԵԱՏՄ, …
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել պարոն Ուրազաևին հայ-ղազախական հարաբերությունների զարգացմանն ուղղված արդյունավետ գործունեություն ծավալելու համար: Նիկոլ Փաշինյանը կարևորել է հայ-ղազախական հարաբերությունների շարունակական զարգացումը և ընդգծել երկու երկրների սերտ փոխգործակցության փաստը նաև բազմակողմ ձևաչափերում՝ ԵԱՏՄ, ՀԱՊԿ և ԱՊՀ շրջանակում: Վարչապետի խոսքով՝ Հայաստանն ու Ղազախստանն ունեն տնտեսության բնագավառում գործակցության մեծ ներուժ, որի իրացման գործում Նիկոլ Փաշինյանը նշել է միջկառավարական հանձնաժողովի ակտիվ գործունեության և մասնավոր հատվածների միջև կապերի ընդլայնման անհրաժեշտությունը:
Դեսպան Ուրազաևը շնորհակալություն է հայտնել անձամբ վարչապետին և ՀՀ կառավարությանը սերտ համագործակցության համար՝ վստահեցնելով, որ հետագա գործունեության ընթացքում ևս բոլոր ջանքերը ներդնելու է հայ-ղազախական բարեկամական հարաբերությունների զարգացմանը նպաստելուն: Դեսպանը նշել է, որ անցած 5 տարիների ընթացքում երկկողմ կապերը շարունակական կերպով ընդլայնվել են բոլոր ոլորտներում: Խոսելով տնտեսական փոխգործակցության մասին՝ պարոն Ուրազաևը նկատել է, որ չնայած կորոնավիրուսի պանդեմիային՝ 2020 թվականին երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալներն աճել են 50 տոկոսով, ինչը լավ նախադրյալ է աճի տեմպերը պահպանելու ու զարգացնելու համար:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել տնտեսական համագործակցության հեռանկարներին, ԵԱՏՄ-ում Ղազախստանի նախագահության առաջնահերթություններին, ինչպես նաև տարածաշրջանային նշանակության այլ հարցերի:
«ЯРКО» провела развлекательную программу на фестивале «Крутая песочница»
Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует:
Отделение СФР по Москве и Московской области выплатило единовременное пособие при передаче ребенка на воспитание в семью 474 семьям региона
ЭКСПЕРТ АНАТОЛИЙ ГОЛОД ПРЕДЛАГАЕТ СЕНСАЦИОННО УЛУЧШИТЬ НАЛОГОВУЮ СФЕРУ!
В Дубне сотрудники Росгвардии помогли утиному семейству перейти оживленную трассу
Театр и Цирк, Культура и Концерт, Россия и Дети: «Волшебный платок бабушки Дари» - это захватывающее путешествие в мир бурятской сказки, которое не оставит равнодушным ни одного зрителя
Билан заявил, что согласен стать отцом ребенка от Лолиты Милявской
Галина Ржаксенская впервые стала участником ПМЭФ в Санкт-Петербурге
Как Россия уступила Азербайджану значительные территории Дагестана и два села
В России запустили бесплатного цифрового ЗОЖ-помощника
Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует:
Отделение СФР по Москве и Московской области выплатило единовременное пособие при передаче ребенка на воспитание в семью 474 семьям региона
Концертный директор для музыкантов. Концертный директор для певцов. Концертное агентство в Москве. Букинг агентство. Организация концертов и гастролей.
Театр и Цирк, Культура и Концерт, Россия и Дети: «Волшебные башмачки Элли» - эта постановка создана по мотивам знаменитой сказки Александра Волкова «Волшебник Изумрудного города»
Владимир Путин, Дмитрий Медведев, Анатолий Голод: ПРИЗНАНИЕ НАТО НАДО ПРИМЕНЯТЬ!
В рейтинге развития Тамбовская область за 2023 год опустилась на три места