Արարատի մարզպետարանից հայտնում են՝ ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ Մյասնիկյան համայնքում ներկա է եղել Արցախյան երկրորդ պատերազմում զոհված Հակոբ Վոլոդյայի Հարությունյանի հուղարկավորման արարողությանը: «Մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, ցավակցելով զոհվածի ընտանիքին, հարազատներին, համայնքի բնակիչներին, իր խոնարհումն ու վշտակցությունն է հայտնել՝ նշելով, որ հայ ազգը կհարատևի, քանի դեռ կան Հակոբի նման …
Արարատի մարզպետարանից հայտնում են՝ ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ Մյասնիկյան համայնքում ներկա է եղել Արցախյան երկրորդ պատերազմում զոհված Հակոբ Վոլոդյայի Հարությունյանի հուղարկավորման արարողությանը:
«Մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, ցավակցելով զոհվածի ընտանիքին, հարազատներին, համայնքի բնակիչներին, իր խոնարհումն ու վշտակցությունն է հայտնել՝ նշելով, որ հայ ազգը կհարատևի, քանի դեռ կան Հակոբի նման խիզախ մարտիկներ, ովքեր իրենց երազանքներով լի և չապրած կյանքով արժանացել են Հայոց Անմահ հերոսների հետևորդները կոչվելու պատվին:
Իր մեծագույն ափսոսանքն ու զորակցությունն է արտահայտել ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը՝ զոհված հայորդուն Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար հետմահու շնորհելով «Արցախի հերոս» բարձրագույն կոչում և հարազատներին հանձնելով «Ոսկե արծիվ» շքանշան:
Հավելենք, որ Հակոբ Հարությունյանը կռվել է Շուշիի Քարինտակ հատվածում և նահատակվել մարտի ժամանակ։ Ոչնչացրել է մեծ քանակությամբ թշնամու կենդանի ուժ, աչքի ընկել բացառիկ արիությամբ:
Կռվել է Կարեն Ջալավյանի հրամանատարությամբ՝ կռվի ժամանակ թշնամուց մեծ քանակի զենք և զինամթերք առգրավելով։
Դին հայտնաբերվել է վերջերս»,- ասվում է մարզպետարանի Ֆեյսբուքի գրառման մեջ:
СЕНСАЦИОННЫЙ ДОКЛАД ПРО ДЕЛО СКРИПАЛЕЙ, САФРОНОВА, ГОЛУНОВА.
Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует:
Отделение СФР по Москве и Московской области выплатило единовременное пособие при передаче ребенка на воспитание в семью 474 семьям региона
ЭКСПЕРТ АНАТОЛИЙ ГОЛОД ПРЕДЛАГАЕТ СЕНСАЦИОННО УЛУЧШИТЬ НАЛОГОВУЮ СФЕРУ!
В Дубне сотрудники Росгвардии помогли утиному семейству перейти оживленную трассу
Галина Ржаксенская впервые стала участником ПМЭФ в Санкт-Петербурге
Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует:
Отделение СФР по Москве и Московской области выплатило единовременное пособие при передаче ребенка на воспитание в семью 474 семьям региона
Как Россия уступила Азербайджану значительные территории Дагестана и два села
В России запустили бесплатного цифрового ЗОЖ-помощника