Գերմանական Frankfurter Rundschau պարբերականը հոդված է հրապարակել, որում անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակին: Հոդվածում մասնավորապես ասվում է, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը կարծես թե ցնցված է: Կառավարությունում գրեթե բոլորը կրակում են միմյանց վրա: Ներքաղաքական առաջնագիծը քաոսային է. Նիկոլ Փաշինյանը դեմ է Գլխավոր շտաբին, նախագահ Արմեն Սարգսյանը դեմ է վարչապետին, Անվտանգության խորհուրդը՝ նախագահին և Գլխավոր շտաբին: Փաշինյանը խոսում է հեղաշրջում իրականացնելու փորձի մասին: Միևնույն ժամանակ, ընդդիմադիր լրատվամիջոցները հայտնում են, որ թուրք զինվորականների հատուկ խումբ է մուտք գործել երկիր, որպեսզի վերացնի Հայաստանի ամենակարևոր գեներալներին: Հատուկ ծառայությունը հերքում է դա:
Հակամարտությունը սրվել է անցյալ շաբաթվա սկանդալից հետո: Նախ, Փաշինյանը 1in.am-ին տված հարցազրույցում ասել էր, որ Լեռնային Ղարաբաղի համար Ադրբեջանի դեմ պարտված պատերազմում պայթել է օգտագործված «Իսկանդեր» հրթիռների միայն 10%-ը: Գլխավոր շտաբի պետի տեղակալ Տիրան Խաչատրյանը Yerevan Today-ին տված հարցազրույցում, ծիծաղելով, այս հայտարարությունը համարել է մակերեսային և անլուրջ. իհարկե, հնարավոր չէ, որ «Իսկանդեր» հրթիռը պայթի ընդամենը 10%-ով: Հայաստանի վարչապետը նրան անմիջապես հեռացրել է աշխատանքից, գլխավոր շտաբն էլ անցել է հարձակման:
Այնուհետև հայ զինվորականներն ու ռուս փորձագետները միաբերան հայտարարել են, որ Հայաստանը Ղարաբաղում երբեք չի օգտագործել ռուսական արտադրության «Իսկանդեր» հրթիռներ: Միևնույն ժամանակ, Փաշինյանի մամուլի քարտուղարը հայտարարել է, որ կառավարության ղեկավարին սխալ տեղեկություններ են տրամադրվել այս հրթիռային համակարգերի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, իսկ ռուսական զենքը լավագույններից մեկն է աշխարհում:
Անհասկանալի է, թե արդյոք Փաշինյանը ցանկանում էր մեղադրել զինվորականներին այն բանի համար, որ նրանք չգիտեին ինչպես օգտագործել ռուսական մարտական համակարգերը կամ սխալ զենք են գնել: Հարցը FR-ի հետ զրույցում մեկնաբանել է Կովկասի հարցերով ռուսաստանցի փորձագետ Աժդար Կուրտովը: «Ամեն դեպքում, նա մեղքը բարդում է նրանց վրա»,- նշել է փորձագետը: Բայց հայկական բանակի շարքերում էլ Ադրբեջանի դեմ պատերազմում ռազմական ձախողումից հետո մեծ դժգոհություն է տիրում: «Լեռնային Ղարաբաղի համար առաջին հաղթական պատերազմից հետո նրանց մեջ դաստիարակվել են հերոսներ և հաղթողներ»,- ասել է Կուրտովը:
Անցյալ հինգշաբթի Փաշինյանն ինքն էր խոստացել անցկացնել նոր ընտրություններ Հայաստանում, բայց հետո նշել էր, որ իր կողմնակիցները դա թույլ չեն տա: Փաշինյանը կարծես թե հեռու է ինքնիշխանությունից, բայց այսօր հայերի մեծ մասը հաշտվել է նոյեմբերին նրա ստորագրած դառը զինադադարի հետ:
Компания ICDMC приняла участие в торжественном открытии выставки “Тульское качество”
Эксперт сенсационно раскрыл загадку Мессинга и Жириновского.
Лидер движения «Всеармянский фронт» Аршак Карапетян 24 мая 2024 года встретился с членами Координационного совета российско-армянских организаций России и политологами
Кадровый центр непрерывного медицинского образования
Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует:
Соцфонд с начала года обеспечил техническими средствами реабилитации 13,6 тыс. детей с инвалидностью
Врач: Уход за людьми с когнитивными нарушениями начинается с заботы о себе
В Ставропольской психиатрической больнице начались мероприятия ко Дню защиты детей
XXXIII Церемония «Хрустальная Турандот» объявит победителей сезона 2023/2024
Ученые Президентской академии в Санкт-Петербурге разработали способ повышения экологичности целлюлозно-бумажной промышленности
Прокуратура Архангельской области и Ненецкого автономного округа 31 мая 2024 года в г. Нарьян-Мар проведет прием граждан и «Горячую линию» по вопросам защиты прав и законных интересов несовершеннолетних