Мы в Telegram
Добавить новость
ru24.net
World News in Armenian
Март
2021

Շվեդիայում նորածնի մոտ կորոնավիրուսի նոր մուտացիա է հայտնաբերվել

0

Շվեդ գիտնականներն առաջին անգամ կորոնավիրուսի մուտացիա են հայտնաբերել նորածին երեխայի մոտ, որի մայրը հիվանդ էր COVID-19-ով: Այս մասին գրում է The Conversation հրատարակությունը:

Հղի կնոջը որովայնի ուժեղ ցավերով տեղափոխել են Մալմյոյի հիվանդանոց: Երեխայի մոտ անոմալ ցածր է եղել սրտի բաբախյունը, ինչը վկայում էր թթվածնի պակասի մասին: Կինը կեսարյան հատում է անցել և կորոնավիրուսի թեստ է հանձնել: Թեստը դրական արդյունք է ցույց տվել ինչպես մոր, այնպես էլ երեխայի մոտ: Վիրուսի գենոմները հաջորդականացվել են, և պարզվել է, որ երեխան վարակվել էր մինչև ծնվելը:

Առաջին թեստերը ցույց են տվել, որ մոր և երեխայի վիրուսները նույնական են, բայց մի քանի օր անց բժիշկները հայտնաբերել են նորածնի վարակի պոպուլյացիայի փոփոխություններ: Նրա մոտ նոր շտամ է հայտնաբերվել, որը տարբերվում է բնօրինակից:

«Սա յուրահատուկ պայմաններում կորոնավիրուսի գենետիկ փոփոխության առաջին դեպքն է, որը մորից երեխային է անցել մինչև ծնվելը»,- ասել է Լունդի համալսարանական հիվանդանոցի մանկաբարձ-գինեկոլոգ Մեհրեն Զայգամը:

Նա նշել է, որ վիրուսի մուտացիաները բավականին տարածված են, բայց շեշտել է, A107G անունով նոր շտամը առաջացել է երեխայի լույս աշխարհ գալուց ընդամենը 5 օր անց: Զայգամը ենթադրում է, որ վիրուսի փոփոխության պատճառ կարող էր լինել արգանդից հեռացնելուց հետո նորածնի` շրջակա միջավայրի հետ շփումը:

Մայրը հեշտությամբ է տարել վիրուսը, նա դուրս է գրվել ծննդաբերությունից 4 օր անց, բայց երեխան նորածնային խնամքի կարիք ուներ, քանի որ նա վաղաժամ էր լույս աշխարհ եկել: Նրա մոտ զարգացել են հակամարմիններ, և հիվանդությունն անցել է առանց լուրջ ախտանիշների: Ավելին, պարզվել է, որ պաշտպանությունն ապահովում է երեխայի իմունային համակարգը, քանի որ կնոջ կրծքի կաթում հակամարմիններ չեն հայտնաբերվել:





Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
WTA

Александрова не смогла обыграть Саснович и покинула турнир WTA-1000 в Риме






Порядка 350 рабочих привлекли к строительству дороги в Одинцове

Житель Челябинской области выиграл 607 млн рублей в лотерее «Спортлото»

Анастасия Удальцова посетила выставку-форум «Уникальная Россия»

Житель Индии похитил девочку, ее удалось спасти спустя сутки