Мы в Telegram
Добавить новость
ru24.net
World News in Armenian
Март
2021

Էրդողանն ու Մակրոնը թուրք-ֆրանսիական ճգնաժամից 5 ամիս անց կհանդիպեն առաջին անգամ

0

Մարտի 2-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը տեսակոնֆերանսի ձևաչափով հանդիպում կունենան: Նշվում է, որ կողմերը կքննարկեն թուրք-ֆրանսիական հարաբերությունների կարգավորման թեման, ինչպես նաև տարածաշրջանային հարցերն ու  Թուրքիա-ԵՄ հարաբերությունները: Ուշագրավ է, որ սա Էրդողանի և Մակրոնի առաջին հանդիպումն է նախորդ տարվա սեպտեմբերին ծագած թուրք-ֆրանսիական լարվածությունից հետո։ Ավելի վաղ ֆրանսիական «L’Opinion» թերթը հայտնել էր, որ …

The post Էրդողանն ու Մակրոնը թուրք-ֆրանսիական ճգնաժամից 5 ամիս անց կհանդիպեն առաջին անգամ appeared first on ԳԱԼԱ.

Մարտի 2-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը տեսակոնֆերանսի ձևաչափով հանդիպում կունենան:

Նշվում է, որ կողմերը կքննարկեն թուրք-ֆրանսիական հարաբերությունների կարգավորման թեման, ինչպես նաև տարածաշրջանային հարցերն ու  Թուրքիա-ԵՄ հարաբերությունները:

Ուշագրավ է, որ սա Էրդողանի և Մակրոնի առաջին հանդիպումն է նախորդ տարվա սեպտեմբերին ծագած թուրք-ֆրանսիական լարվածությունից հետո։

Ավելի վաղ ֆրանսիական «L’Opinion» թերթը հայտնել էր, որ այսօրվա Էրդողան-Մակրոն հանդիպումը երկկողմ հարաբերությունների կարգավորման ազդանշան է:

Հիշեցնենք, որ Անկարայի և Փարիզի միջև դիվանագիտական լարվածությունը առաջացել էր այն բանից հետո, երբ ֆրանսիական Charlie Hebdօ ամսագիրը հրապարակել էր Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները, իսկ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը դա որակել էր որպես խոսքի ազատություն։ Սրան ի պատասխան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Մակրոնը հոգեբույժի կարիք ունի՝ մուսուլմանների հանդեպ իր վերաբերմունքի համար։

Ավելին Թուրքիայի նախագահը իր քաղաքացիներին կոչ էր արել բոյկոտել ֆրանսիական ապրանքները, իսկ Մակրոնին մեղադրել էր իսլամաֆոբիայի մեջ։ Էրդողանի խոսքերից հետո պաշտոնական Փարիզը իր դեսպանին Անկարայից ետ էր կանչել։

Էրդողանին բարկացրել էր Մակրոնի այն հայտարարությունը, որ անհրաժեշտ է Մուսուլմանների խորհուրդի հետ ստեղծել կազմակերպություն, որը կօգնի ստեղծել «լուսավորչական իսլամ»։

ermenihaber.am

The post Էրդողանն ու Մակրոնը թուրք-ֆրանսիական ճգնաժամից 5 ամիս անց կհանդիպեն առաջին անգամ appeared first on ԳԱԼԱ.




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
Даниил Медведев

Тарпищев: нельзя Медведева назвать главным претендентом на золото Олимпиады






"Не вздумайте брать этот чай даже по акции": Росконтроль назвал три марки, которые в черном списке

Подожди, я еще не сфоткала: малиновый эклер и Медуза горгона

Слушания по изменениям в устав муниципалитета прошли в Балашихе

Зачем подставлять лицо ветру и обходить огород 12 мая: приметы и запреты на день Девяти целителей