Мы в Telegram
Добавить новость
ru24.net
World News in Armenian
Март
2021

Խորվաթիայում դեկտեմբերին տեղի ունեցած երկրաշարժից հետո հարյուրավոր հսկայական փոսեր են առաջացել (լուսանկարներ, տեսանյութ)

0

Խորվաթիայում բազմաթիվ հսկայական փոսեր են առաջացել երկու ամիս առաջ տեղի ունեցած հզոր երկրաշարժից հետո:

Ինչպես փոխանցում է Oddity Central-ը, անցյալ տարվա դեկտեմբերի 29-ին տեղի ունեցած 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից հետո, որից տուժել էր 116 հազար բնակիչ: Մեծամասամբ տուժել էին Պետրինյա, Սիսակ և Գլինա քաղաքների և հարակից գյուղական շրջանների բնակիչները: Ավելի քան 35 000 տուն և 4550 գործարար տարածքներ ավերվել են ուժեղ ցնցման և հետցնցումների ժամանակ:

Տեղի բնակիչների խոսքով, առաջին փոսերը հայտնվել էին երկրաշարժից երկու օր առաջ, սակայն տարերային աղետից 10 օր անց էպիկենտրոնից 25 կմ հեռավորությամբ գտնվող գյուղում արդեն 15 խոր գոգավորություն էր հայտնվել, ևս 15-ը՝ շրջակայքում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պետրինյայի մերձակայքում հայտնաբերված փոսերի թիվը 40-ից հասել է 70-ի:

Քանի որ փոսերը մեծ արագությամբ են ի հայտ գալիս, գիտնականները հնարավորություն չեն ստանում գնահատելու իրավիճակը: Զագրեբի հանքարդյունաբերության, երկրագիտության և ինժեներության համալսարանի փորձագետները խորհուրդներ են տվել բնակիչներին, սակայն նրանք դժվարանում որոշակի ռազմավարություն մշակել:

 

 




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
Уимблдон

Финалистка юниорского Уимблдона-2023 получила временное отстранение за допинг






Движение поездов на южном участке серой ветки метро Москвы восстановлено

Бурятский госцирк представил новое руководство: Театр и цирк, Россия и культура, дети

Тулячки выиграли Континентальную футбольную лигу

Какие праздники отмечаются 13 мая 2024 года, что важного произошло в этот день