Мы в Telegram
Добавить новость
ru24.net
World News in Armenian
Март
2021

ԳՇ պետը չի ազատվի պաշտոնից՝ առնվազն մինչև սահմանադրական դատարանում գործի դատաքննության ավարտը. Մարուքյան

0

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, արձագանքելով ՀՀ նախագահի աշխատակազմի հայտարարությանը, իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Քիչ առաջ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմը հայտարարություն է տարածել առ այն, որ ՍԴ դիմելու վերջնաժամկետն անցած չէ և Նախագահը դիմելու է սահմանադրական դատարան՝ վիճարկելով այն օրենսդրական դրույթների սահմանադրականությունը, որոնց հիման վրա իրեն վարչապետի կողմից ներկայացվել է ՀՀ […]

The post ԳՇ պետը չի ազատվի պաշտոնից՝ առնվազն մինչև սահմանադրական դատարանում գործի դատաքննության ավարտը. Մարուքյան appeared first on MediaLab Newsroom-Laboratory.

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, արձագանքելով ՀՀ նախագահի աշխատակազմի հայտարարությանը, իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Քիչ առաջ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմը հայտարարություն է տարածել առ այն, որ ՍԴ դիմելու վերջնաժամկետն անցած չէ և Նախագահը դիմելու է սահմանադրական դատարան՝ վիճարկելով այն օրենսդրական դրույթների սահմանադրականությունը, որոնց հիման վրա իրեն վարչապետի կողմից ներկայացվել է ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ առաջարկ։

Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի՝ գործը քննության ընդունելուց հետո սահմանադրական դատարանը դիմող կողմի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ մինչև գործի դատաքննության ավարտը կարող է կասեցնել այն իրավական ակտի կամ դրույթի գործողությունը, որի սահմանադրականությունը վիճարկվում է, եթե կասեցման մասին որոշում չընդունելը կարող է հանգեցնել անդառնալի կամ ծանր հետևանքների կողմերից մեկի կամ հանրության համար:

Այսինքն, սահմանադրական դատարանը, քննության ընդունելով Հանրապետության նախագահի դիմումը, կարող է կասեցնել բողոքարկվող օրենսդրական դրույթների գործողությունը, ինչով ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ իրավական ակտն ուժի մեջ չի մտնի և, հետևաբար, ԳՇ պետը չի ազատվի պաշտոնից՝ առնվազն մինչև սահմանադրական դատարանում գործի դատաքննության ավարտը։

Ընդ որում, ակնհայտ է, որ գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելը հղի է ծանր հետևանքներով ոչ միայն ՀՀ Զինված ուժերի, այլ նաև ողջ երկրում հարաբերական կայունությունն ապահովելու տեսանկյունից։

Ըստ այդմ՝ հերթը սահմանադրական դատարանինն է՝ ապացուցելու, որ դա ի վերջո սահմանադրական արդարադատություն իրականացնող և պետական մտածողություն կրող ինստիտուցիոնալ մարմին է»։

The post ԳՇ պետը չի ազատվի պաշտոնից՝ առնվազն մինչև սահմանադրական դատարանում գործի դատաքննության ավարտը. Մարուքյան appeared first on MediaLab Newsroom-Laboratory.




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
Уимблдон

Медведев рассказал, как ударился головой перед матчем с Уиллисом на Уимблдоне в 2016 году






14 мая в Москве пройдет Drumstarz karaoke

Танцы на Волге: чемпионат Volga Champ отпраздновал юбилей

Пары из Подмосковья поженились на всероссийском фестивале свадеб

Бывший тренер "Динамо" Силкин: не верится, что клуб может стать чемпионом