Ադրբեջանի զինված ուժերի օպերատիվ-մարտավարական զորավարժությունները, որոնք իրականացվելու են մարտի 15-18-ը, կանոնավոր բնույթ են կրում և կայունության և անվտանգության համար վտանգներ չեն ստեղծում տարածաշրջանում: Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով առաջիկայում սպասվող ադրբեջանական զորքերի ուսումնավարժանքները:
«Սովորաբար զորավարժություններ իրականացնում են Հարավային Կովկասի բոլոր երկրները: Դա արվում է կանոնավոր սկզբունքով, համապատասխան տեղեկությունը ժամանակին տրամադրվում է հետաքրքրված կողմերին: Մեր ունեցած տեղեկություններով՝ վերոնշյալ զորավարժությունները, ինչպես արդեն նշեցի, կանոնավոր բնույթ են կրում և ուղղված են զորքերի մարտունակության բարձրացմանը»,-հավելել է դիվանագետը՝ պատասխանելով համապատասխան հարցին:
Զախարովան անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղում Հայրենական մեծ պատերազմի հերոսներին նվիրված հուշակոթողների նկատմամբ վանդալիզմի դրսևորումներին:
«Անթույլատրելի և անբարոյական ենք համարում Հայրենական մեծ պատերազմի տարիներին նացիզմի դեմ հերոսական պայքար մղած անձանց հիշատակի նկատմամբ ցանկացած ոտնձգություն»,- ասել է Զախարովան՝ հույս հայտնելով ադրբեջանական իշխանությունները կձեռնարկեն անհրաժեշտ քայլերը իրավիճակը շտկելու համար:
AMD's Dr. Lisa Su predicts AI GPU market will grow to $500 billion by 2028 or 'roughly equivalent to annual sales for the entire semiconductor industry in 2023'
Stressing out waiting for Dragon Age: The Veilguard to download? Here's some Dragon Age ASMR to help mellow your mood
A college student put on a free, stage adaptation of Silent Hill 2 'to make a truly frightening theatrical experience' all without an appearance by Pyramid Head
World's biggest modding site announces new paid mods policies, with caveats—'as long as it isn't to the detriment of the free modding ecosystem'
Карельские дизайнеры заняли высокое место на международном конкурсе
Народные приметы: 4 ноября 2024 года. О чем молятся Казанской иконе Божией Матери?
Заместитель управляющего Отделением Фонда пенсионного и социального страхования Российской Федерации по г. Москве и Московской области Алексей Путин: «Клиентоцентричность - наш приоритет»