Եվրոպա Լիգա. «Ռոման» հաղթեց ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ. «Գրանադան» պարտվեց, բայց նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր (տեսանյութ)
ԵԼ 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Ռոման» արտագնա խաղում 2:1 հաշվով հաղթեց Դոնեցկի «Շախտյորին» ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ, դիմակայությունում հաղթելով 5:1 հաշվով:
Հռոմեական թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ Մայորալը:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով չէր մասնակցում խաղին: