Мы в Telegram
Добавить новость
ru24.net
World News in Armenian
Март
2021

Ներողություն եմ խնդրում միջադեպին ներկա բոլոր քաղաքացիներից, ում հանգիստն իմ արարքով խաթարել եմ, պատրաստ եմ պատասխանատվություն կրել. Հակոբ Արշակյանը՝ լրագրողին հարվածելու միջադեպի մասին

0

Ներողություն եմ խնդրում միջադեպին ներկա բոլոր քաղաքացիներից, ում հանգիստն իմ արարքով խաթարել եմ, պատրաստ եմ պատասխանատվություն կրել, ֆեյսբուքյան իր էջում գրել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Միջադեպի հետ կապված նախ և առաջ ցանկանում եմ հայտնել, որ դեմ եմ ցանկացած բռնության և առաջնորդվում եմ հարցերի քաղաքակիրթ մեթոդներով լուծման սկզբունքով։

Յուրաքանչյուր քաղաքացի ունի անձնական և ընտանեկան կյանքի անձեռնամխելիության իրավունք։ Մեր հասարակության ցանկացած մասնակից, լինի պաշտոնյա, թե լրագրող առաջին հերթին մարդ է, ունի էմոցիաներ և նրբանկատ է հատկապես ընտանիքին վերաբերվող ցանկացած հարցում։

Ցանկանում եմ ներողություն խնդրել միջադեպին ներկա բոլոր քաղաքացիներից, բոլոր նրանցից, ում հանգիստն իմ արարքով խաթարել եմ։

Վերջում ցանկանում եմ նշել, որ պատրաստ եմ կրել պատասխանատվություն միջադեպի կապակցությամբ»,- գրել  է նախարարը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ լրագրող Փայլակ Ֆահրադյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է, որ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը սրճարանում հարձակվել է իր վրա:

«Ես մոտեցա որպեսզի նախարարից ճշտեմ՝ ինչո՞ւ է նա աշխատանքային ժամին սրճարանում, իսկ դրանից րոպեներ անց նախարար Հակոբ Արշակյանը հարձակվեց ինձ վրա:

Դեպքը տեղի է ունեցել Երևանի գործող սրճարաններից մեկում, երբ ես տեսա՝ ինչպես է նախարարը աշխատանքային ժամը անցկացնում սրճարանում, մոտեցել եմ և հարցրել՝ ինչո՞ւ է նա աշխատանքային ժամին որոշել անցկացնել սրճարանում»,-հայտնեց լրագրողը:

Ավելի ուշ Mediaport-ը հրապարակեց տեսանյութը, թե ինչպես է ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը հարձակվում լրագրող Փայլակ Ֆահրադյանի վրա, մի քանի անգամ բռունքներով հարվածում նրա դեմքին և վնասում համակարգիչը։




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
Новак Джокович

Новак Джокович с позором вылетел с турнира в Риме






Калининград принял соревнования по самбо «Кубок пяти морей»

Правила велоезды разъяснили в «Мособлпожспасе»

В 2026 году в поселке Лесной Пушкинского округа модернизируют ВЗУ № 6

Ассоциация продюсеров кино и телевидения назвала новую дату вручения премии