Այսօր՝ մարտի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:35-ի սահմաններում Հասրաթյան փողոցում՝ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատի հարևանությամբ, բախվել են ВАЗ 2121 մակնիշի և ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Niva-ն գլխիվայր շրջվել է, 17-ամյա Սոֆի Ս.-ն ավտոմեքենայից դուրս է բերվել քաղաքացիների …
Այսօր՝ մարտի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:35-ի սահմաններում Հասրաթյան փողոցում՝ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատի հարևանությամբ, բախվել են ВАЗ 2121 մակնիշի և ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Niva-ն գլխիվայր շրջվել է, 17-ամյա Սոֆի Ս.-ն ավտոմեքենայից դուրս է բերվել քաղաքացիների օգնությամբ և տեղափոխվել հիվանդանոց:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Արշակ Սաիյանի գլխավորությամբ:
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը:
Փաստի առթիվ Գ. Մինասյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Зомби-экшен Zombiehood позволяет погрузиться в эпоху 90-х
Bungie wins a little walkin' around money in first of its kind jury trial against Destiny 2 cheat maker, but the victory will likely make it even easier for game companies to keep taking cheaters to court
Конец близок в релизном трейлере Destiny 2: The Final Shape
Эксперты Центра лечебной педагогики приняли участие в IV Форуме руководителей организаций «Мы в ответе за наших детей» и провели курс повышения квалификации для специалистов
В РУМЦ МГППУ действует правовой просветительский лекторий для студентов с инвалидностью и сотрудников вузов-партнеров
Доктор Кутушов назвал болезни, которые поджидают отдыхающих у водоёмов
Диарея путешественника: доктор Кутушов рассказал как защититься от отравления в отпуске
XXXIII Церемония «Хрустальная Турандот» объявит победителей сезона 2023/2024
Прокуратура Архангельской области и Ненецкого автономного округа 31 мая 2024 года в г. Нарьян-Мар проведет прием граждан и «Горячую линию» по вопросам защиты прав и законных интересов несовершеннолетних
ТСД промышленного класса Saotron RT-T60
Эксперт Президентской академии в Санкт-Петербурге о повышении экологического статуса целлюлозно-бумажных технологий в России