Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արագածոտնի մարզի Կարբի համայնք կատարած այցի ժամանակ ունեցած ելույթում անդրադարձել է նաև Շուշիի վերաբերյալ արված իր հայտարարությանը: Ազգային ժողովում, հիշեցնենք, վարչապետը Շուշիի մասին խոսելիս քաղաքը «դժբախտ ու դժգույն» էր որակել: Այսօր վարչապետն ասաց, որ ինքն անհաջող է ձևակերպել միտքը, բայց բովանդակային առումով սխալ չի արել: «Ես անզգուշություն ունեցա, Շուշիի մասին արտահայտություն արեցի, […]
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արագածոտնի մարզի Կարբի համայնք կատարած այցի ժամանակ ունեցած ելույթում անդրադարձել է նաև Շուշիի վերաբերյալ արված իր հայտարարությանը:
Ազգային ժողովում, հիշեցնենք, վարչապետը Շուշիի մասին խոսելիս քաղաքը «դժբախտ ու դժգույն» էր որակել:
Այսօր վարչապետն ասաց, որ ինքն անհաջող է ձևակերպել միտքը, բայց բովանդակային առումով սխալ չի արել:
«Ես անզգուշություն ունեցա, Շուշիի մասին արտահայտություն արեցի, որը, իհարկե, չարժեր այդպես ասել: Չարժեր ձևի առումով այդպես ասել: Այսօր այդ մարդիկ դառել են Շուշիի ամենամեծ պաշտպանը, այդպես ասած: Ժողովո՛ւրդ ջան, 2020-ին ո՞վ է եղել Շուշիում: 30 տարվա մեջ ի՞նչ ենք արել մենք Շուշին:
Այո՛, ես ձևի առումով սխալ ձևակերպում ընտրեցի, բայց բովանդակության առումով ոչ մի սխալ բան չասացի, որովհետև Շուշին, նրանց Շուշին Ղարաբաղում չի եղել, ժողովո՛ւրդ, նրանց Շուշին Շվեյցարիայում ու Բադեն Բադենում ա եղել: Բա եկեք գնանք Իտալիա, Փարիզ, եկեք գնանք հունական կղզիներ, գնանք բադեն-բադեններ և կտեսնենք նրանց՝ ոչ դժգույն շուշիները, ա՛յ էնտեղ են նրանց շուշիները: Նրանք կառուցել են իրենց շուշիները աշխարհի բոլոր տեղերում, բայց հնարավորինս հեռու Շուշիից»,- ասել է վարչապետը:
Bungie wins a little walkin' around money in first of its kind jury trial against Destiny 2 cheat maker, but the victory will likely make it even easier for game companies to keep taking cheaters to court
Представлен кооперативный геймплей Warhammer 40,000: Space Marine 2
Today's Wordle answer for Sunday, May 26
Зомби-экшен Zombiehood позволяет погрузиться в эпоху 90-х
Дипломатическая бизнес-встреча «Россия - Африка» прошла в Белом Особняке Villa Barvikha
Онлайн-знакомства: ключ к новым романтическим возможностям в вашей жизни
РК «ВВА-Подмосковье» стала серебряным призером VII тура чемпионата РФ по регби-7
Лидер движения «Всеармянский фронт» Аршак Карапетян 24 мая 2024 года встретился с членами Координационного совета российско-армянских организаций России и политологами
Сегодня в Ростове-на-Дону пограничники торжественно проведут ритуал боевого расчета
Лидер движения «Всеармянский фронт» Аршак Карапетян 24 мая 2024 года встретился с членами Координационного совета российско-армянских организаций России и политологами
Websoft стал официальным партнером конференции «НОРБИТ 360»
Нижегородский депутат приобрёл франшизу «МК в Нижнем»