Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան հրապարակավ պատվաստվել է բրիտանաշվեդական AstraZeneca ընկերության մշակած հակակորոնավիրուսային պատվաստանյութով, գրում է ՏԱՍՍ-ը:
«Ես կասկած չունեմ գիտական և լիազորված կազմակերպությունների վերաբերյալ, որոնք բոլոր պատվաստանյութերը շատ կոմպետենտ են գնահատում: Ես իսկապես հավատում եմ, որ բոլոր չորս պատվաստանյութերն էլ, որոնք արդեն հաստատվել են, հուսալի և արդյունավետ են»,- ասել է նա լրագրողներին պատվաստումից հետո:
AstraZeneca-ով պատվաստվելու մտադրություն ունեն նաև Լիտվայի վարչապետ Ինգրիդա Սիմոնիտեն, խորհրդարանի խոսնակ Վիկտորիա Չմիլիտե Նիլսենը և առողջապահության նախարար Արունաս Դուլկիսը:
Հիշեցնենք, որ մարտի 19-ից Լիտվան, վերսկսել է պատվաստումը կորոնավիրուսի դեմ AstraZeneca դեղամիջոցով այն բանից հետո, երբ Եվրոպական դեղերի գործակալությունը (EMA), AstraZeneca պատվաստանյութի ուսումնասիրությունից հետո հայտարարել էր, որ դեղամիջոցը անվտանգ է և արդյունավետ:
Նշենք՝ ներկայում ԵՄ շուկայում թույլատրվում են Pfizer/BioNTech (գնվել է շուրջ 600 միլիոն դեղաչափ), Moderna (գնվել է 160 միլիոն դեղաչափ) և AstraZeneca (գնվել է մոտ 400 միլիոն դեղաչափ) ընկերությունների կողմից արտադրված պատվաստանյութերը: Բացի այդ, Եվրոպական հանձանաժողովը ԵՄ-ին պատվաստանյութեր մատակարարելու առնչությամբ պայմանագրեր է կնքել Johnson & Johnson, Sanofi-GSK, CureVac ընկերությունների հետ:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, որ Ավստրիայի իշխանությունները որոշում էին կայացրել կասեցնել AstraZeneca պատվաստանյութի խմբաքանակի օգտագործումը պատվաստում ստանալուց հետո մի կնոջ մահվան և մեկ այլ անձի մոտ թրոմբի զարգացման պատճառով:
Էստոնիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը և Լատվիան հետևել են Ավստրիայի օրինակին: Դեղամիջոցի օգտագործումը դադարեցրել են նաև Դանիան, Նորվեգիան, Իսլանդիան, Բուլղարիան, Ռումինիան և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը:
Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует:
С начала 2024 года 140 тысяч женщин и новорожденных Московского региона получили услуги по родовым сертификатам
Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует:
Отделение СФР по Москве и Московской области выплатило единовременное пособие при передаче ребенка на воспитание в семью 474 семьям региона
ЭКСПЕРТ АНАТОЛИЙ ГОЛОД ПРЕДЛАГАЕТ СЕНСАЦИОННО УЛУЧШИТЬ НАЛОГОВУЮ СФЕРУ!
Звезды оперной сцены представят I Международный фестиваль «Мир классического романса»!
ЭКСПЕРТ АНАТОЛИЙ ГОЛОД ПРЕДЛАГАЕТ СЕНСАЦИОННО УЛУЧШИТЬ НАЛОГОВУЮ СФЕРУ!
Звезды оперной сцены представят I Международный фестиваль «Мир классического романса»!
Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует:
С начала 2024 года 140 тысяч женщин и новорожденных Московского региона получили услуги по родовым сертификатам
Триумфальное возвращение Льва Лещенко на сцену спустя месяцы затишья. Артист презентовал дуэт с солистом группы “Парк Горького” Сергеем АРУТЮНОВЫМ
Неблагодарный батька или о чем говорил президент Белоруссии с делегацией Азербайджана?
Иерей Александр Туховский: Очень нужна помощь!
«Волшебные башмачки Элли» - эта постановка создана по мотивам знаменитой сказки
Александра Волкова «Волшебник Изумрудного
города» - Театр и Цирк, Культура и Концерт, Россия и Дети
Триумфальное возвращение Льва Лещенко на сцену спустя месяцы затишья. Артист презентовал дуэт с солистом группы “Парк Горького” Сергеем АРУТЮНОВЫМ